Բոլոր բառերը նյութական են, ահա այն ստուգելու 2 եղանակ։

Այն, որ մեր խոսքերը նյութական են երևի թե յուրաքանչյուր մարդ լսել է։ Իսկ թե ինչպես է դա աշխատում, միայն քչերն են հասկանում։ Մենք առաջարկում ենք սովորել 2 պարզ հոգեբանական պրակտիկա, որոնք թույլ կտան ոչ միայն ստուգել նման համոզմունքի ճշգրտությունը, այլև ամբողջությամբ փոխել Ձեր կյանքը։ Նախ եկեք հասկանանք ինչ ասել է թե <>։ Նյութական ասելով նկատի ունենք այն, որ յուրաքանչյուր խոսք վաղ թե ուշ իրականություն է դառնալու։

1 պրակտիկա. խոսքերն ու մտքերը նյութական են

Դրա իրականացման մեխանիզմը բավականին պարզ է։ Կառուցեք Ձեր խոսքն այնպես որ՝
ա) չօգտագործեք չկանոնակարգված բառապաշար,

բ) բացասական ենթադրություններ չանեք,

գ) չնախատեք ինքներդ Ձեզ,

դ) չբողոքեք և չամաչեք,

ե) խուսափեք Չ մասնիկով արտահայտություններից,

զ)ինքներդ Ձեզ և ուրիշներին խնդիրներ կամ բացասական բաներ չցանկանաք:

Ընդունեք սա որպես կանոն.Ձեր և Ձեր շրջապատի բոլոր լավ երևույթներին ասել այո՛, իսկ բացասականին պատասխանել ո՛չ։ Եթե այս պրակտիկայով շարժվեք գոնե մի շաբաթ, կհասկանաք, որ այն իրոք աշխատում է և կզգաք փոփոխությունը։

2 պրակտիկա.գրավոր բառերը նույնպես նյութական են և հակված են իրականանալու

Դա անելու համար ձեզ հարկավոր է օրագիր պահել: Ամեն երեկո 5-7 րոպե հատկացրեք անցած օրը նկարագրելուն և վաղվա օրվա պլանավորմանը: Բայց դուք պետք է դա անեք այսպես.
1. Ամբողջ օրվա համար ընտրեք առնվազն 3 իրավիճակ, որոնց համար կարող եք գովել Ձեզ։

2. Թվարկե՛ք մի քանի լավ հատկություններ, որոնք դրսևորել եք օրվա ընթացքում՝ համբերատարություն,առատաձեռնություն, խելացի քայլեր և այլն։

3. Մտածեք թե ինչ հաջողված օր եք ունենալու վաղը։
Այսպիսի օրագիր պահելով Դուք կարող եք ցանկացած պահի նայել հին գրությունները և համոզվել, որ բոլոր լավ ցանկությունները մի օր իրականանում են։

Այս փոքրիկ փորձարկումների շնորհիվ Դուք կարող եք արմատապես փոխել Ձեր կյանքը դեպի լավը։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS