Պատկերացրեք, որ նրանք նոր են ամուսնացել…մեծ և անսպառ սեր…նրանք կարծում էին,որ միշտ միասին կլինեն:Դանիելն ու Մետյուն պլաններ էին կառուցում, երազում էին և վայելում միասին անցկացրած յուրաքանչյուր ակնթարթը…Սակայն հարսանիքից 7 ամիս անց դժբախտություն եղավ:Մետյուն,ով նոր էր դարձել 22 տարեկան,մոտոցիկլով վթարի ենթարկվեց:Տղամարդը բազմաթիվ տրավմաներ ստացավ և բժիշկները կարծում էին,որ նա չի ապրի:Նույնիսկ խորհուրդ էին տալիս անջատել կենսապահովման սարքերը:Դանիելը հրաժարվեց անջատել ամուսնուն սարքերից, և դրա համար պարգևատրվեց:Նա ասաց, որ նույնիսկ չի դիտարկում այդ տարբերակը և հավատում է իր ամուսնու առողջացմանը:
Մետը երկար ժամանակ կոմայի մեջ էր,սակայն ապարատներից անջատելուց հրաժարվելու պահին ուշքի եկավ: Նրա առաջին խոսքերն էին <<Ես փորձում եմ>>:Դանիելը տարավ ամուսնուն իր մոր տուն, որտեղ ապահովեց նրա պատշաճ խնամքը:Մի քանի ամիս անց Մետյուն սկսեց աստիճանաբար վերկանագնվել:Նա ստիպված էր նորից սովորել քայլել,խոսել:Բացի այդ,երիտասարդը հիշողության հետ կապված խնդիրներ ուներ:Դեվիսը շնորհակալ էր իր կնոջն աջակցության համար, և նա կոչ է անում բոլոր տղամարդկանց գնահատել իրենց երկրորդ կեսերին:Համացանցի օգտատերերն աջակցեցին Դանիելին: Նրանք հիացած էին այդ կնոջ համարձակությամբ և մեծ սիրով:Այսօր Դանիելն ու Մետյուն լիարժեք երջանիկ են: Նրանք այժմ մտածում են երեխա ունենալու մասին: