Բացասական էներգիա ունեցող բոլոր մարդկանցից խուսափել անհնար է,ուստի ներկայացնում ենք ինչպես ճիշտ փոխազդել նրանց բացասական էներգիայի հետ
1.Ուշադրություն մի դարձրեք խոսքերին:Եթե ծանոթներ ունեք ովքեր ձեզ տեսնելով ներկայացնում են իրենց խնդիրների ամբողջ փունջը,սովորեք զտել նրանց պատմածները:Եթե զգում եք որ ձեզ վրա մեծ քանակությամբ բացասական հույզեր են թափվելու,մարդուն ասեք որ այդ օրը զրույցի տրամադրություն չունեք:Դա կտրուկ կլինի,բայց ազնիվ:Եթե երկխոսությունից խուսափել չի լինի ուրիշ բանի մասին մտածեք
2.Դուք չպետք է բոլորին գոհացնեք:Մի փորձեք հարմարվել մարդկանց պետք է լինեք,ինչպիսին կաք:Միայն այդպես կկարողանաք ուժեղ կենսադաշտ կառուցել որը ձեզ մոտ չի թողնի չարակամների Դուք պարտավոր չեք բոլորին դուր գալ
3.Սովորեք ասել «ոչ»:Բարի և աջակցող մարդ եղեք բայց ոչ ոքի թույլ մի տվեք «նստել ձեր գլխին»:Հստակ սահման կա բարեսրտության և օգտագործված լինելու միջև
4.Ավելի շատ զբոսնեք բնության գրկում:Մաքուր օդը կմաքրի ձեր աուրան և հուզական ֆոնը:Խորը շնչեք շնչառությունը լավացնում է արյան շրջանառությունը
5.Պատասխանատվություն ստանձնեք ձեր մտքերի և հույզերի համար:Ոչ ոք ձեր հանդեպ իշխանություն չունի