Հավատարիմ ու նվիրված ընկերներ ունենալը մեծ բախտավորություն է։ Ցավոք կան նաև այնպիսինները, որոնք այդքան էլ բարի նպատակներով չեն շփվում մեզ հետ։ 5 պարզ նշան այն մասին, որ նրանք օգտագործում են Ձեզ։
1.Միշտ խոսում են միայն իրենց մասին
Անդադար պատմելով, թե ինչպես անցավ իրենց օրը, հանգիստը, հանդիպումները այս ընկերները մոռանում եմ նույնիսկ հարցնել թե Դուք ինչ օր եք ունեցել։ Դա նրանց քիչ է հետաքրքրում։
2. Ստիպում է Ձեզ մեղավոր զգալ
Եթե Ձեր ընկերը Ձեզ մանիպուլյացիայի է ենթարկում և ստիպում է Ձեզ մեղավոր զգալ, ուրեմն հավանական է, որ նա Ձեզ օգտագործում է։
3. Նրանք շատ քիչ ժամանակ են հատկացնում Ձեզ։
Նրանք Ձեզ հիշում են միայն այն ժամանակ, երբ իրենց ինչ որ բան է պետք։ Իհարկե հարազատներին և ընկերներին օգնելը գերագույն հաճույք է, բայց եթե այն փոխադարձ չէ , ուրեմն Ձեզ օգտագործում են։
4.Գաղտնապահ չեն։
Իսկական ընկերը երբեք չի պատմի Ձեր գաղտնիքը ուրիշին։ Փորձեք մտաբերել, արդյո՞ք Ձեր ընկերները երբևէ պատմել են ուրիշին Ձեր գաղտնիքները, կամ Ձեզ ուրիշի գաղտնիքներից պատմե՞լ են թե ոչ։Եթե այո, ուրեմն մի վստահեք նրանց։
5. Նրանք միշտ ինչ-որ բան խնդրում են , բայց երբեք չեն տալիս։
Եթե Ձեր ընկերները հաճախ Ձեզնից ինչ որ իրեր կամ գումար են վերցնում և չեն վերադարձնում, ուրեմն հաստատ օգտագործում են Ձեզ։ Այսպիսի մարդկանց հետ ավելի լավ է դադարել շփվել։