— Ես երբեք այստեղ չեմ եղել։ Ասա, ծերունի, ի՞նչ մարդիկ են ապրում այս քաղաքում: Ծերունին պատասխանեց նրան հարցով։ ⠀
— Իսկ ի՞նչ մարդիկ են եղել այն քաղաքում, որտեղից հեռացել ես:- Եսասեր ու չար մարդիկ էին։ Ի դեպ, հենց այդ պատճառով ես ուրախությամբ մեկնեցի այնտեղից։- Այստեղ դու նույնպիսի մարդկանց կհանդիպես, — պատասխանեց ծերունին։ Մի քիչ սպասելով՝ մեկ այլ մարդ մոտեցավ այդ վայրին և նույն հարցն ուղղեց:- Ես հենց նոր եկա։ Ասա, հայր, ի՞նչ մարդիկ են ապրում այս քաղաքում:
Ծերունին նույն կերպ պատասխանեց.- Օ, նրանք բարի, հյուրասեր և ազնիվ հոգիներ էին: Այնտեղ շատ ընկերներ եմ թողել, և հեշտ չէր նրանցից բաժանվել:- Դու այստեղ էլ կգտնես այդպիսի մարդկանց, — պատասխանեց ծերունին։Այս ամբողջին նայում էր իր սայլի կողքին կանգնած քաղաքացին։ Նա մոտեցավ ծերունուն և հարցրեց:- Ինչո՞ւ ես մեկին ասել, որ այստեղ սրիկաներ են ապրում, իսկ մյուսին՝ որ այստեղ լավ մարդիկ են ապրում։- Ամենուր կան և լավ մարդիկ, և վատ, — պատասխանեց ծերունին։ — Պարզապես բոլորը գտնում են միայն այն, ինչ կարողանում են փնտրել:
Նյութը հրապարակման պատրաստեց interesnienovsti.ru