Անգամ ամենաչնչին բարի արարքն անվերջ ծիլեր է տալիս: Հետաքրքիր պատմություն բարության մասին։

20-րդ դարի սկզբին մի շոտլանդացի ագարակատեր անցում էր ճահճուտների կողքով, երբ օգնության ձայներ լսեց։ Ագարակատերը անմիջապես շտապեց օգնության, երբ տեսավ ճահճի մեջ խրված տղային։ Տղան փորձում էր դուրս գալ ճահճից, բայց յուրաքանչյուր շարժում ավելի էր արագացնում նրա անկումը։ Ֆերմերը արագ մի հաստ ճյուղ գտավ և զգուշորեն մեկնեց տղային։ Տղան անվտանգ դուրս եկավ ճահճից։ Նա երկար ժամանակ լալիս էր և չէր հանգստանում։ Ֆերմերը տղային առաջարկեց իր տուն գնալ, որպեսզի վերջինս հանգստանա և տաքանա։ Տղան սիրալիր մերժեց բարի անցորդին,ասելով,որ հայրն իրեն է սպասում։ Երախտապարտ հայացքով տղան նայեց իր փրկչին և անհետացավ։ Հաջորդ օրը, առավոտյան, ֆերմերը տեսավ իր տան դիմաց կանգնած մի կառք։ Կառքից շքեղ հագնված մի տղամարդ իջավ և հարցրեց ագարակատիրոջը.
-Այդ դու՞ք եք երեկ տղայիս փրկել։
Ֆերմերը դրական պատասխան տվեց, ինչին ի պատասխան հնչեց հարուստ տղամարդու հետևյալ խոսքը.
-Որքա՞ն պետք է Ձեզ վճարեմ։
-Դուք ինձ ոչինչ էլ պարտք չեք, պարո՛ն,-սիրալիր պատասխանեց ագարակատերը,- ես վարվել եմ այնպես, ինչպես բոլորը կվարվեին իմ փոխարեն։
Սակայն տղամարդը պնդում էր, որ ֆերմերը գումարի չափն ասի։
-Ես այլևս ոչինչ չունեմ ասելու,- վիրավորված պատասխանեց խեղճ գյուղացին և թեքվեց, որ հեռանա։
-Ձեր տղա՞ն է,- հարցրեց հյուրը։
-Այո,- հպարտությամբ պատասխանեց ֆերմերը՝ շոյելով որդուն։
— Թույլ տվեք նրան ինձ հետ Լոնդոն տանել և կրթության տալ։ Եթե նա նույնքան երախտապարտ կգտնվի որքան Դուք, ես չեմ զղջա որոշմանս համար։
Անցան տարիներ։ Տղան ավարտեց դպրոցը, հետո բժշկական համալսարանը և դարձավ աշխարհահռչակ մարդ, ով հայտնաբերեց պենիցիլինը։Նրա անունը Ալեքսանդր Ֆլեմինգ էր։
Պատերազմից անմիջապես առաջ այդ նույն հարուստ պարոնի որդին թոքաբորբի ծանր դրսևորմամբ ընդունվեց Լոնդոնի հարուստ կլինիկաներից մեկը։ Նրա կյանքը փրկեց հենց այն դեղամիջոցը, որը հայտնաբերել էր Ալեքսանդր Ֆլեմինգը։ Այն հարուստ ջենթլմենի անունը, ով կրթության տվեց Ալեքսանդրին, Ռանդոլֆ Չերչիլ էր,իսկ նրա փրկված որդու անունը՝ Ուինսթոն Չերչիլ, ով հետո դարձավ Անգլիայի վարչապետը։
Մի առիթով Ուինսթոն Չերչիլն ասել է.
Այն ինչ անում ես, մի օր քեզ է վերադառնալու։

Պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ բումերանգի կանոնը գործում է։ Եղեք բարի և գործեք բարին. այդ դեպքում,հաստատ, Ձեզ Ձեր բարությունը կվերադառնա մեկ ուրիշ ձևով։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS