Այս պատմության հերոսն իր կյանքից մի դեպք է պատմում ընթերցողներին ցույց տալու համար թե որքան շատ է պետք գնահատել հարազատներին,քանի որ մենք երբեք չենք իմանա,թե ինչ է սպասվում մեզ կամ նրան վաղը։Կնոջս հետ 21 տարի ապրել ենք երջանիկ ամուսնական կյանքով:Մի օր երբ ես աշխատանքից տուն եկա նա ինձ ապշեցրեց հետևյալ խոսքերով «Ես ուզում եմ քեզ մի բան խնդրել
Խնդրում եմ մի կնոջ հրավիրիր հանդիպման»: Ես չհասցրի պատասխանել և նա շարունակեց. «Դու գիտես, ես քեզ սիրում եմ, բայց այդ կինն արժանի է այն բանին, որ դու նրան մի փոքր ուշադրություն դարձնես, քանի որ նա քեզ շատ է սիրում»:Ես զարմացա, երբ հասկացա, որ խոսքն իմ մայրիկի մասին է: Իհարկե,ես համաձայնեցի,քանի որ հորս մահից հետո,իսկ դա 19 տարի առաջ էր մայրս լրիվ միայնակ էր մնացել
Ես նրան զանգահարեցի հենց այդ երեկո և հանդիպման հրավիրեցի։Ծրագրում կինո գնալն էր և ընթրիք ռեստորանում:Մայրս շատ զարմացավ և հարցրեց թե ինչ է պատահել:Նա վախեցավ մտածելով,որ ես իրեն ինչ-որ կարևոր բան ունեմ ասելու և ուղղակի առիթ եմ փնտրում իր հետ խոսելու համար:Բայց ես հանգստացրի մորս՝ ասելով որ ուզում եմ իր հետ ժամանակ ացկացնել
Մեր հանդիպմանը օրը ես շատ էի անհանգստանում,մայրիկս նույնպես:Երբ ես հասա նրա տան մոտ,դատելով իր տեսքից հասկացա որ նա վաղուց էր պատրաստվել և անհամբեր ու մի փոքր նյարդայնացած ինձ էր սպասում:Մենք նստեցինք մեքենան և ռեստորան գնացինք:Այնտեղ ես ճաշացանկը կարդացի մայրիկիս համար քանի որ տառերի չափսերը փոքր էին նրա համար իսկ մայրս համեստորեն և մի փոքր տխուր հայացքով վրաս էր նայում: Նա մեկնաբանեց
Երբ դու փոքր էիր, ես էի քեզ համար կարդում ճաշացանկը ճիշտ այնպես,ինչպես դու ես այժմ այն կարդում ինձ համար»։Սիրտս ճմլվեց,իսկ մայրիկս շարունակեց «Իմ ընկերուհիները շատ զարմացան և ուրախացան,երբ ես ասացի նրանց,որ իմ տղայի հետ հանդիպման եմ գնալու:Դա այնքան հաճելի և հիանալի է:Ես նրանց խոստացա մանրամասն պատմել ամեն ինչ,երբ վերադառնամ
Ֆիլմը համարյա թե չդիտեցինք,քանի որ անընդհատ զրուցում էինք իսկ երբ ես մայրիկիս տուն տարա նա ասաց որ հիասքանչ երեկո էր և հաջորդ անգամ ինքն է հրավիրում:Ես հավատացրի նրան որ անպայման նորից կհանդիպենք։«Ինչպե՞ս անցավ հանդիպումը» ժպիտը դեմքին հարցրեց կինս: Ես նրան անչափ շնորհակալ էի այդ հիանալի մտահղացման համար:«Ավելի լավ,քան պատկերացնում էի» պատասխանեցի ես
Ցավոք,մի քանի օր անց մայրս մահացավ սրտի կաթվածից: Մենք այդպես էլ չգնացինք մեր երկրորդ հանդիպմանը,սակայն ես մխիթարում էի ինքս ինձ այն մտքով,որ հասցրի մեկ հիանալի երեկո պարգևել նրան:Չեք պատկերացնի,թե ինչքան զարմացած և շփոթված էի,երբ մի քանի օր անց նամակ և կտրոն ստացա այն ռեստորանից, որտեղ ճաշել էինք մորս հետ
Վճարած հաշվին կից մի գրություն կար «Ամեն դեպքում ես վճարել եմ հաշիվը նախապես:Ես վստահ չեմ,որ կլինեմ բայց դու և կինդ կարող եք լավ ժամանակ անցկացնել:Դ ու չես հավատա,թե ինչ էր ինձ համար նշանակում այդ երեկոն… Սիրում եմ քեզ որդիս