Ընտանեկան կյանքը յուրահատուկ մթնոլորտ է,բայց դրան զուգահեռ այն նաև կյանքի դաս է: Մի օր ամուսինս անգնահատելի դաս տվեց, որը ես ընդմիշտ կհիշեմ: Մենք ամուսնացանք բավականին հասուն տարիքում: Ես երեսունվեց տարեկան էի իսկ նա քառասուներկու: Մենք սիրահարվեցինք իրար։Եվ հետո ես սկսեցի մեկը մյուսի հետևից հիմարություն անել:Ես դադարեցի ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ անում էի ամուսնությունից առաջ՝հրաժարվեցի անգլերենի դասընթացներին մասնակցելուց և աերոբիկայով զբաղվելուց: Դրա փոխարեն սկսեցի զբաղվել, իմ կարծիքով, ավելի կարևոր բաներով:
Ես սկսեցի ժամանակ հատկացնել խոհարարությանը և բոլոր այն բաներին, որոնք հնարավոր կդարձնեին զարդարել մեր ընտանեկան կյանքը: Դեկորատիվ բարձեր պատրաստեցի, սովորեցի ձկնեղենով տարբեր ուտեստներ սարքել․․․ Ես փորձեցի դառնալ իդեալական տնային տնտեսուհի և իդեալական կին:Հանգստյան օր էր, դրսում արդեն մթնշաղ էր, բայց խոհանոցում լույսը վառվում էր: Ամուսինս խմում էր իր սովորական նախաճաշը` կաթը, և արտասովոր հայացքով նայում էր ինձ, երբ սենդվիչներ էի պատրաստում: Վերջապես, ամուսինս չկարողացավ իրեն զսպել և ասաց այն ամենը, ինչ մտածում էր իմ պահվածքի մասին:
— Լսիր, պետք չէ ինձ ծառայել:Ինձ համար նրա խոսքերը անակնկալ էին, իմ պահվածքի մեջ ինչը նրա դուրը չէր գալիս: Ես ջանում էի անել ամեն ինչ, որ ամուսնուս ինձ հարմարավետ լինի: Բայց միայն մի փոքր անց հասկացա, որ նա ճիշտ էր: Կարևոր էր հարգել նրա սկզբունքները, կարծիքներն ու գաղափարները: Բայց չի կարելի նաև մոռանալ կյանքում սեփական նպատակների, սեփական երազանքների, այն նպատակների մասին, որոնց ես նախկինում հասել էի:Արցունքներս զսպելով ես հավաքեցի խոհանոցը, այնուհետև զանգահարեցի անգլերենի իմ ուսուցչին, սկսեցի նորից հաճախել դասընթացների և աերոբիկայի:Եվ ես նորից ինձ վերագտա։ Հիմա խորհուրդ եմ տալիս բոլոր կանանց հետևել իմ օրինակին։Հարգեք Ձեր ամուսինները սկզբունքները։ Դա երջանիկ ընտանիք ունենալու գրավականն է․․․