Ամեն օր լսելով արտահայտությունը թե Ինչ ես անում ամբողջ օրը տնային տնտեսուհին գրեց սա և հրապարակեց պայթեցնելով ողջ համացանցը****

Հոգնելով անդադար լսելուց նույն արտահայտությունը թե «Ինչ ես անում ամբողջ օրը» տատուի մասնագետ Ռիշել Կասլբերրին որոշեց տնային տնտեսուհիների անունից գրել սա և հրապարակել Ֆեյսբուքում:Այն իր հավանումների քանակով ուղղակի պայթեցրեց համացանցը:Սա պետք է կարդա յուրաքանչյուր ոք,որպեսզի գնահատի կանանց և նրանց զոհաբերությունները՝հանուն ընտանիքի։Ամեն ինչ սկսվում է երևակայական մի իրավիճակից,երբ ամուսինը(Ա) հանդիպում է հոգեբանի (Հ)

Հ — Ինչով եք զբաղվում,պարոն Ռոջերս

Ա— Բանկում հաշվապահ եմ աշխատում

Հ— Իսկ ձեր կինը

Ա— Նա չի աշխատում նա տնային տնտեսուհի է

Հ— Ով է պատրաստում նախաճաշ ձեր ընտանիքի համար

Ա — Կինս քանի որ նա չի աշխատում

Հ — Որքան է նա քնում

Ա — Նա վաղ է արթնանում որովհետև պետք է ամեն ինչ նախապես կազմակերպել հավաքել,հագցնել երեխաներին հետևել որ նրանք ուտեն լվանան ատամները և ոչինչ չմոռանան վերցնել իրենց հետ:Նա արթնանում է փոքրիկի հետ,փոխում տակդիրը և ընդմիջման ուտելիք պատրաստում բոլորիս համար

Հ — Ինչպես են ձեր երեխաները հասնում դպրոց

Ա — Նրանց մայրն է տանում քանի որ չի աշխատում

Հ — Այնուհետև ինչ է անում

Ա — Սովորաբար նա որոշում է թե ինչ կարող է անել,քանի դեռ կենտրոն է գնացել փոքրկի հետ:Նա կարող է վճարել հաշիվները կամ խանութ գնալ:Երբեմն նա ինչ-որ բան մոռանում է ստիպված է լինում նորից դուրս գալ տնից երեխայի հետ:Երբ նա տուն է վերադառնում կերակրում է փոքրիկին,փոխում է նրա տակդիրը և պատրաստում քնելու,մաքրում է խոհանոցը լվացք է անում և մաքրում տունը:Դե նա չի աշխատում

Հ — Ինչ եք անում սովորաբար,երբ աշխատանքից տուն եք վերադառնում

Ա — Հանգստանում եմ իհարկե:Դե ես հոգնում եմ ամբողջ օրը բանկում աշխատելով

Հ — Իսկ ձեր կինը երեկոյան ինչ է անում

Ա — Նա ընթրիք է պատրաստում,կերակրում մեզ և երեխաներին լվանում սպասքը,հետևում,որ շանը տանեն զբոսանքի Օգնում է երեխաներին կատարելու տնային հանձնարարությունները,իսկ հետո պատրաստում քնելու տալիս է նրանց տաք կաթ,հետևում որ հագնեն գիշերանոցները և մաքրեն ատամները:Հետո գիշերվա ընթացքում նա արթնանում է,որ կերակրի փոքրիկին,իսկ եթե հարկավոր է նաև փոխի տակդիրը:Դե նա ստիպված չի լինելու արթնանալ առավոտյան աշխատանքի գնալու համար

Սա կանանց մեծ մասի առօրյան է ամբողջ աշխարհում,որը սկսվում է վաղ առավոտյան և տևում մինչև գիշեր… Եվ սա նշանակում է որ «չի աշխատում»:Տնային տնտեսուհիները դիպլոմ չունեն,սակայն կարևորագույն դեր ունեն ընտանիքի կյանքում:Գնահատեք ձեր կանանց մայրերին,տատիկներին քույրերին և դուստրերին…Քանի որ նրանց զոհողությունը անգնահատելի է

Ինչ-որ մեկը նրան հարցրեց.«Դու աշխատում ես,թե տնային տնտեսուհի ես»:Նա պատասխանեց.«Ես աշխատում եմ 24 ժամ ես մայր եմ կին դուստր զարթուցիչ խոհարար սպասուհի դայակ խորհրդատու պահապան ամեն աշխատանք կատարող և ես հանգիստ չունեմ կամ արձակուրդ,ես աշխատում եմ գիշեր-ցերեկ և աշխատավարձ չեմ ստանում Եվ դեռ լսում եմ այդ արտահայտությունը թե «Ինչ ես անում ամբողջ օրը»

Նվիրվում է բոլոր կանանց ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են հանուն իրենց ընտանիքի բարեկեցության:Կինը նման է աղի:Ոչ ոք չի հիշում նրա ներկայությունը բայց դրա բացակայությունը զրկում է համի զգացողությունից

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS