Գրող Նադիրա Անժելն իր բլոգում հրապարակել է փոստ ամենաանտակտ հարցերի մասին որը տալիս են կանանց
Անհարմար հարցեր
Արի պատկերացնենք՝կին,նա 30 տարեկան է,երեխա չունի:Շրջապատողներն իրար հերթ չտալով հարցնում են.«Այդ ինչպես,մինչև հիմա երեխա չունես:Ինչի՞ ես սպասում»:Իսկ նա ամեն անգամ նոր պատասխաններ է հորինում լայն ժպիտով:«Ժամերը գնում են» ասում են ընկերուհիները՝ակնարկելով.«Տես, ուշ կլինի»,եզրափակում են տան անդամները:Եվ նա այսպիսի բան է ասում.«Ես դեռ պատրաստ չեմ» կամ «Ես այդ մասին կմտածեմ»
Հետո մենակ մնալով՝լաց է լինում շրթունքը կծելով:Լաց է լինում, որովհետև 4 վիժում է ունեցել:Լաց է լինում,որովհետև ինքն ու ամուսինն արդեն 5 տարի փորձում են երեխա ունենալ բայց չի ստացվում:Լաց է լինում,որովհետև ամուսինը երկու երեխա ունի առաջին ամուսնությունից և նա այլևս չի ուզում:Լաց է լինում,որովհետև ընդունած դեղերի պատճառով չի կարողանում երեխա կրել
Լաց է լինում,որովհետև ամուսինն անպտուղ է և նրան մեղքի զգացումն է կրծում:Որովհետև մտերիմ ընկերուհին արդեն երկրորդին է սպասում իսկ հարևան աղջիկը 18 տարեկանում արդեն երրորդ անգամ է հղիության արհեստական ընդհատում անում:Լաց է լինում որովհետև իր և նրա ծնողներն ուզում են թոռ տեսնել:Լաց է լինում,որովհետև իր հարևանուհին եռյակ ունի,իսկ նա նրանց հետ կենդանիների պես է վարվում
Լաց է լինում որովհետև ինքն արդեն անուններ է ընտրել իսկ մանկական սենյակում նախկինի պես ոչ ոք չի ապրում:Լաց է լինում որովհետև իր ներսում դատարկություն է… Լաց է լինում, որովհետև ինքն աշխարհի ամենալավ մայրը կլիներ:
Իսկ ահա մեկ ուրիշ կին՝34 տարեկան,4 երեխա ունի:
Բոլոր ծանոթները նրան ասում են.«4: Աստված իմ հույս ունեմ՝դուք այսքանով կսահմանափակվեք…»:Ընկերները ծիծաղում են «Պաշտպանվել փորձե՞լ եք»:«Սեփական ֆուտբոլի թիմ եք ուզում» կատակում են անցորդներն այգում:Կինը ձգված ծիծաղում է նրանց հետ.«Մենք ժողովրդագրական ծրագիր ենք իրականացնում»: Իսկ մյուս օրը մենակ մնալով՝ շրթունքը կկծի և լուռ լաց կլինի:
Որովհետև միշտ մեծ ընտանիք էր ուզում և չի հասկանում, թե մարդկանց դա ինչու դուր չի գալիս:Լաց է լինում որովհետև չունի ոչ եղբայրներ,ոչ քույրեր և երեխա ժամանակ իրեն մենակ է զգացել:Որովհետև հղի է հինգերորդով և արդեն հասկանում է,որ ծաղրը կավելանա: Լաց է լինում, որովհետև հոգնել է մշտապես պաշտպանվելուց: Լաց է լինում որովհետև հոգու խորքում կասկածում է՝ արդյոք արժեր ունենալ վերջին երկու երեխաներին և վախենում է այդ մտքից:Լաց է լինում որովհետև երազում էր շրջագայել բայց միշտ հանգիստը հետաձգում էր: Միաժամանակ նրա ընկերուհիները մինչև 35 տարեկանն արդեն տեսել են աշխարհի կեսը:Լաց է լինում որովհետև ամուսինը 6-րդն է ուզում,իսկ ինքն այլևս ուժ չունի:
Իսկ ահա երրորդ պատմությունը:Այս կինը 40 տարեկան է,մեկ երեխա ունի:«Իսկ ինչո՞ւ միայն մեկը,էլ չես ուզում» կամ «Այլևս չստացվեց այո» ջանասիրաբար ասում են հարազատներն ու ծանոթները: «Ես այսպես էլ եմ երջանիկ» հանգիստ պատասխանում է կինը և բոլորը գլուխն են շարժում:Բայց երբ մենակ է մնում, նա նույնպես լաց է լինում:Լաց է լինում,որովհետև իր միակ երեխայի ծնունդը հրաշք էր:Որովհետև երեխան վաղուց եղբայր կամ քույր է խնդրում:Որովհետև առաջին ծննդաբերությունը նրա համար արժեցավ նորից հղիանալու հնարավորությանը:
Լաց է լինում որովհետև երկրորդ հղիությունը ստիպված եղավ ընդհատել իր կյանքը փրկելու համար:Լաց է լինում որովհետև իր ամուսինը մահացավ,ու երկրորդ սեր այդպես էլ չգտավ:Լաց է լինում,որովհետև հազիվ է գլուխ հանում մի երեխայից:Լաց է լինում,որովհետև չի կարող իրեն թույլ տալ աշխատանքը թողնել նույնիսկ մեկ ամսով:Որովհետև վաղ դաշտանադադարի վիճակում է Որովհետև ընտանիքը հազիվ է ծայրը ծայրին հասցնում:Լաց է լիում որովհետև ուզում է երկրորդ երեխա ունենալ բայց չի կարող
Այս բոլոր հարց-կարծրատիպերը ներսից քայքայում են ցանկացած կնոջ:Այդպիսի կանայք շատ են մեր մեջ:Նրանք մեր ընկերներն են ծանոթները, հարևանները, գործընկերները, հնարավոր է՝ դու նրանցից մեկն ես:Ու երբ պատված ես կնոջը հարցնելու ցանկությամբ թե ինչու հատկապես այդքան երեխա ունի, հիշիր՝ դա քո գործը չէ: