Տղամարդիկ սիրում են աչքերով և սա նորություն չէ:Ինչքան էլ Դուք լինեք խելացի,ինտելեկտուալ,կարդացած և այլն միևնույն է,Ձեր ճակատին այդ մասին գրված ոչինչ չկա:) Այնպես որ երբեք մի մոռացեք Ձեր արտաքին տեսքի մասին:Բայց բոլորովին պարտադիր չէ գեղեցկուհի լինել,որպեսզի կարողանաք գրավել տղամարդու ուշադրությունը բավական է իմանալ՝ինչի վրա է այն կենտրոնանում առաջին հերթին:Ասում են՝ առաջին տեղում տղամարդկանց գրավում են կնոջ մազերը Սանրվածքը պետք է լինի մաքսիմալ բնական և գրավի ոչ միայն հայացքը,այլև ցանկություն առաջացնի մատներով սահելու մազերի միջով: Տղամարդկանց դուր է գալիս նաև,երբ քո մազերից թարմության նուրբ բույր է գալիս Նա ենթագիտակցաբար կուզի ավելի մոտ լինել քեզ
Զարդերը պետք է լինեն չափի մեջ:Դրանք միանգամից ուշադրություն են գրավում: Սակայն տղամարդիկ չեն սիրում ամբողջովին զարդախեղդ եղած աղջիկների Մատանիների քանակը թող չգերազանցի 4-ը՝ընդհանուր երկու ձեռքի մատներին:Խնամված ձեռքերը միշտ գրավում են տղամարդկանց ճիշտ այնպես ինչպես վանում են չխնամվածները:Շատ երկար եղունգները վախեցնում են տղամարդկանց: Տղամարդկանց մեծամասնության դեպքում վառ գույնի ներկված եղունգները խոսում են կնոջ վառ անհատականության մասին
Առաջին հայացքից,իհարկե տղամարդկանց ուշադրության նշանակետում Ձեր դեմքն է:Աշխատեք շպարվել բնական գույներով:Տղամարդիկ սիրում են երբ իրենց կողքին բնական գեղեցկությամբ փայլող աղջիկ է:Ամենաարտահայտիչը պետք է լինեն Ձեր շուրթերը:Բոլոր տղամարդկանց ուշադրությունը ուղղակի ֆիքսված է շուրթերի վրաԵթե Ձեր շուրթերը ներկված են վառ գույնով և մի փոքր էլ փայլում են,ապա դրանք հաստատ երկար կմնան տղամարդու հիշողության մեջ
Տղամարդիկ շատ նրբանկատ են օծանելիքի հարցում:Նրանք միշտ ցանկանում են զգալ Ձեր ներկայությունը Ձեր բույրով:Թվում է թե մանրուք,բայց հավատացեք,որ տղամարդկանց ուշադրությունը միանգամից գրավում են Ձեր կոշիկները իսկ ավելի ճիշտ՝դրանց մաքրությունը:Եթե դրանք փոշոտ են ապա համոզված եղեք,որ առաջին բանը որ նա կհիշի Ձեր մասին,Ձեր փնթիությունն է:Շորերի հարցում եղեք կոկիկ,քանի որ փնթի հագուկապը վանում է տղամարդկանց:Իսկ գեղեցիկ կոկիկ համադրությունները ստիպում են մտածել Ձեր լավ ճաշակի և խառնվածքի մասին