Հանգիստ քունը ունի առաջնահերթություն,քանի որ ձեր մարմնին հարկավոր է ժամանակ որպեսզի հանգստանա և վերականգնվի։Սակայն ցավոք շատերը ունեն անկանոն քուն այն դեպքում երբ անքնությունը համարվում է շատ հիվանդությունների հիմնական պատճառ։Ըստ մասնագետների՝յուրաքանչյուր տարիքում գոյություն ունի քնի համար նախատեսված ժամեր,որոնք գնալով փոփոխվում են տարիքի հետ Ձեր քնի որակը ապահովում է ձեզ էներգիայով և ազդում է ձեր առողջական վիճակի վրա։
Անառողջ քունը բերում է հոգնածության և դուք չեք կարող որոշումներ ընդունել կենտրոնանալ առողջ դատել և անգամ նորմալ սնվել։Գիտնականները մի քանի անգամ արդեն ապացուցել են քնի խանգարումների և առողջական խնդիրների մեջ կապը։Եթե դուք քնում եք 5 ժամից պակաս ապա ձեր սիրտը դրանից միայն կտուժի Եթե դուք քնում եք 7 ժամից քիչ,ապա դա հանգեցնում է առողջական խնդիրների,այնպիսի խնդիրների,ինչպիսիք են ավելորդ քաշը և դիաբետը։Փորձեք ունենալ առողջ քուն և ձեր մարմինը շնորհակալ կլինի ձեզ։Այսօր մենք կներկայացնենք ձեր ուշադրությանը հերթական հետազոտությունների արդյունքները։Ահա թե որ տարիքում ինչքան է հարկավոր քնել։
- Նորածին երեխա (0-3 ամսական) — 14-17 ժամ
- նորածիններ (4-11 ամսական) — 12-15 ժամ
- երեխաներ (1-2 տարեկան) — 11-14 ժամ
- դպրոցական երեխաներ (6-13 տարեկան) — 9-11 ժամ
- դեռահասները (14-17 տարեկան) — 8-10 ժամ
- երիտասարդներ (18-25 տարեկան) — 7-9 ժամ
- հասուն մարդիկ (26-64 տարեկան) — 7-9 ժամ
- տարեց մարդիկ (65 տարեկանից մեծ) — 7-8 ժամ
Քնի անբավարար քանակը բերում է առողջական լուրջ խնդիրների այդ պատճառով փորձեք բավարար հանգստանալ գիշերային ժամերին։