Ահա թե ինչպես այս տղամարդը կարողացավ փոխել աղքատ կնոջ կյանքը:Այս պատմությունը հիանալի օրինակ է յուրաքանչյուրի համար ու հիշեցում այն մասին որ չպետք է անհաղորդ մնալ ուրիշի ցավին

2004թ-ին ամուսնուն կորցնելուց հետո Իռեն Մակ Գին կորցնում է իր տունը:Նա կորցնում է ողջ ունեցվածքն ու սկսում է գիշերել փողոցում գետնի վրա:Կյանքը Լոս Անջելեսի փողոցներում անտանելի էր նրան շրջապատում էին հոգեկան հիվանդներ հարբեցողներ ու հանցագործներ 65-ամյա կինը գումար էր վաստակում պլաստիկ ու երկաթյա թափոններ հանձնելով:Գումարը հազիվ բավականացնում էր սնունդ գնելու համար

Մի անգամ կինը թակեց տներից մեկի դուռը պարզելու համար`թափոններ ունեն թե ոչ: Նա բացատրեց որ թափոններ հանձնելով գումար է վաստակում:Երբ Էլվիս Սամմերսը իմացավ որ կինը գետնին է գիշերում պարզապես ապշեց:Նա կնոջը նմանեցրեց իր հանգուցյալ տատիկին ու որոշեց օգնել նրան

Նա կնոջը խնդրեց հինգ օր հետո գալ իր տուն:Տղամարդը համացանցում կարդաց այն մասին որ ամբողջ քաղաքում նման կարգավիճակի մարդիկ իրենց համար արագ պատրաստվող տներ են հավաքում:Նա գնաց շինանյութերի խանութ և 500$-ի գնումներ արեց:Երբ կինը 5 օր հետո եկավ նրա մոտ նրան դրսում սպասում էր իր փոքրիկ տնակը

Նա հուզմունքից չէր կարողանում Էլվիսին իր ողջ ջերմությունն ու շնորհակալությունը հայտնել։Ահա թե ինչպես այս տղամարդը կարողացավ փոխել աղքատ կնոջ կյանքը:Այս պատմությունը հիանալի օրինակ է յուրաքանչյուրի համար ու հիշեցում այն մասին որ չպետք է անհաղորդ մնալ ուրիշի ցավին

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS