Ահա թե ինչու ենք քնած ժամանակ ընկնելու զգացողություն ունենում։

Հաճախ, երբ քնած ենք լինում մենք արթնանում ենք, սակայն, ոչ թե վատ երազից, այլ անհասկանալի զգացողությունից: 5-10 րոպե խորը քուն մտնելուց հետո, մենք արթնանում ենք, և մեզ թվում է, որ ընկանք բարձրությունից:

Նման զգացողություն ունենում են բոլորը, բայց այս ամենի պատճառները մինչև հիմա քննվում են: Այս ֆենոմենը հայտնի է հիպնոգոգիկ ջղաձգություն անվանումով:Այս երևույթը հստակ սահմանում չունի, քանի որ գիտնականները մինչև վերջ չեն կարողանում բացահայտել իրողությունը:

Հաճախ այս երևույթը տեղի է ունենւոմ այն ժամանակ, երբ մարդը չափազանց հոգնած է ու արագ քնում է:Քնի ժամանակ կյանքի համար կարևոր գործոնները դանդաղ են աշխատում, իսկ արյան շրջանառությունը քնի ընթացքում ավելի ցածր մակարդակի վրա է գտնվում:

Այդ իսկ պատճառով օրգանիզմը չի կարողանում արագ արձագանքել կյանքի համար կարևոր պարամետրերի փոփոխությանը, ինչի հետևանքով առաջանում է ընկնելու կամ <<մահանալու>> վախը:

Գլխուղեղի ներքին կենտրոնները կատարվածը որպես մահ են ընկալում, բայց իրականում ամեն բան այլ է: Գլխուղեղի կողմից ուղարկված ազդակները արյան մեջ քիմիական նյութ ու հորմոններ են ավելացնում, ինչից մենք կտրուկ արթնանում ենք ու նույնսիկ սկսում դողալ:

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика