Դուք վաղուց եք փնտրում իսկական խաչապուրու բաղադրատոմս ահա ես կկիսվեմ ձեզ այս բաղադատոմսով որն ինձ մի ծեր վրացի է տվել։Ահա այդ այտնի ոտեստի բաղադրատոմսը,որը կգրավի ձեզ իր պատրաստմա պարզ ու հասանելի եղանակով:
Բաղադրիչներ
- 1 բաժակ կեֆիր
- 3 բաժակ ալյուր
- 2 հավկիթ
- 1 թ/գ շաքարավազ
- 1 թ/գ աղ
- 1/2 թ/գ սոդա
- 1 ճ/գ բուսական յուղ
- 500 գր. չոր պանիր
- Սերուցային կարագ պատրաստի խաչապուրիների երեսին քսելու համար
Պատրաստումը. Խառնում ենք կեֆիրն ու հավկիթները,ապա ավելացնում շաքարավազը աղը,բուսական յուղը և կրկին խառնում:Մաղելով ավելացնում ենք 2 բաժակ ալյուր սոդայի հետ:Խմորը խառնելու ընթացում դանդաղ ավելացնում ենք մնացած ալյուրը Խմորը պետք է ստացվի փափուկ և էլաստիկ:Խմորը դնում ենք խորը ամանի մեջ,ծածկում սրբիչով և այդպես թողնում:Լցոնը պատրաստելու համար քերած պանրին ավելացնում ենք 1 հավկիթ:Խմորին երշիկի ձև ենք տալ և բաժանում ինը մասի:Յուրաքանչյուր գունդը բացում ենք բլիթի նման: Մեջտեղում լցնում ենք պանիրը,ձեռքով մի փոքր տարածում:Ծայրերը իրար վրա ենք բերում պարկի նման և հարթեցնում:Խաչապուրիները կարող ենք եփել ինչպես ջեռոցում այնպես էլ տապակի մեջ(առանց ձեթի կամ յուղի):Եփելուց հետո,տաք վիճակում վրան քսում ենք սերուցքային կարագ: