Շատ համեղ և փափուկ տորթ Տղամարդու իդեալ իրական բաղադրատոմս

Անհրաժեշտ բաղադրիչները՝

Խմորի համար

  • Ձու — 6-7 հատ
  • Շաքարավազ — 1 բաժակ
  • Կարագ — 150 գրամ
  • Մեղր — 4 ճաշի գդալ
  • Կոնյակ — 4 ճաշի գդալ
  • Աղացած ընկույզ — 1,5 բաժակ
  • Ալյուր — 1 բաժակ
  • Սոդա -1,5 թեյի գդալ
  • Լիմոնի հյութ կամ քացախ -1 ճաշի գդալ
  • Կրեմի համար
  • Խտացրած կաթ — 2 տուփ
  • Կարագ — 300 գրամ
  • Կոնյակ — 2 ճաշի գդալ
  • Զարդարելու համար
  • Ընկույզ — կես բաժակ

Պատրաստման եղանակը Թույլ կարագը հարել շաքարավազի հետ հատիկ-հատիկ ավելացնել ձվերը յուրաքանչյուրից հետո լավ հարելով:Ապա ավելացնել կոնյակը և մեղրը հարել,որից հետո ավելացնել չոր բաղադրիչները՝ընկույզն ու ալյուրը ինչպես նաև սոդան վրան քացախ կամ կիտրոնի հյութ լցրած:Դառնում է բավականին թույլ խմոր՝թթվասերի խտության:Պատրաստեք մի քանի (4-5) հավասար կտոր յուղաթուղթ (պերգամենտի թուղթ) ձեր ջեռոցի թավայի չափսով:Խմորը բաժանեք նույնքան մասի և լցրեք թղթի կտորի վրա ապա հավասար տարածեք թղթով մեկ։

Թխեք յուրաքանչյուր մասը 200 աստիճանով տաքացրած ջեռոցում՝ 7-8 րոպե մինչև ոսկեգույն դառնա:Թողեք շերտերը սառչեն: Այդ ընթացքում պատրաստեք կրեմը:Թույլ կարագը լավ հարեք և քիչ-քիչ ավելացրեք խտացրած կաթը: Վերջում ավելացրեք կոնյակը:Երբ կրեմը պատրաստ լինի իսկ խմորը՝սառած կարող եք հավաքել ձեր տորթը:Հարմար ափսեի կամ սկուտեղի վրա դրեք առաջին շերտը հակառակ կողմով,հանեք յուղաթուղթը,քսեք կրեմը վրան դրեք մյուս շերտը,լավ սեղմեք,նոր հանեք յուղաթուղթը,քսեք կրեմը,ապա հաջորդ շերտը,կրկին լավ սեղմեք,հանեք յուղաթուղթը,քսեք կրեմը, և այդպես՝բոլոր շերտերը:Վերջին շերտին կրեմը քսելուց հետո վրան լցրեք զարդարելու համար նախատեսված քերած ընկույզը:Տորթը պետք է հանգստանա առնվազն 7-8 ժամ,ցանկալի է՝մեկ օր որից հետո կարող եք վայելել:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS