Բաղադրիչներ
- Մսի ոսկորներ արգանակի համար
- Խոզի և տավարի աղացած միս – 500 գ
- Կաղամբ – 1 հատ
- Կոնսերվացված կարմիր լոբի – 400 գ
- Բազուկ – 1 հատ
- Գազար – 2 հատ
- Բուլղարական պղպեղ – 1 հատ
- Սոխ – 1 հատ
- Կարտոֆիլ – 4-5 հատ
- Սխտոր – 4 ատամիկ
- Տոմատի մածուկ – 4-5 ճ/գ
- Սամիթ և մաղադանոս, դափնու տերև, աղ, յուղ
Պատրաստման եղանակը Նախ եփել արգանակը՝ ավելացնելով դափնու տերև և աղ: Երբ պատրաստ լինի, ոսկորները հեռացնել:Բազուկը երկար շերտատել և լցնել արգանակի մեջ ավելացնել կոլոլիկները:Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել:Քանի դեռ կարտոֆիլը եփվում է մսագնդիկների հետ,միասին տապակել սոխը,գազարը, բուլղարական պղպեղը և տոմատի մածուկը:Սխտորը ճզմել, կաղամբը կտրատել:Տապակած բանջարեղենը լցնել ապուրի մեջ: Երբ եռա, ավելացնել կաղամբը:Դրանից հետո ավելացնել լոբին և սխտորը: 10 րոպե անց ապուրին ավելացնել կտրատված կանաչին և 15 րոպե թողնել,որ եփվի:
Աղբյուր