Անչափ համեղ թեթև և նուրբ Շիֆոնե բիսկվիթ Պատրաստվում է շատ արագ և հեշտ

Բաղադրիչներ․

  • Ալյուր— 1 բաժակ
  • Հավկիթ — 5 հատ
  • Շաքարավազ — 1 բաժակ
  • Փխրեցուցիչ— 2,5 թ/գ
  • Աղ— մի պտղունց
  • Ջուր— 140 մլ
  • Կիտրոնաթթու — 1/4թ/գ
  • Ձիթապտղի յուղ — 90 մլ

Պատրաստման եղանակը Վերցնում ենք հավկիթները և առանձնացնում դեղնուցը սպիտակուցից:Խառնում ենք ալյուրը, փխրեցուցիչը,աղը,150 գր.շաքարավազը:Փոքրիկ անցք ենք անում ալյուրի մեջ և այնտեղ լցնում ենք դեղնուցները,ապա ավելացնում ջուր:Խառնում ենք: Ավելացնում ենք ձիթապտղի յուղը:Խառնում ենք գդալով,իսկ հետո հարիչով,մինչև կդառնա միաձույլ զանգված:Հարում ենք 5 ձվի սպիտակուցները այնքան մինչև կստացվի կայուն փրփուր:Դանդաղ լցնում ենք կիտրոնաթթուն,խարում ենք,ապա ավելացնում ենք մնացած շաքարավազը և կրկին հարում ենք,մինչև ստացվի խիտ զանգված:Սպիտակուցները ավելացնում ենք խմորին և դանդաղ ու խնամքով խառնում ենք սիլիկոնե փայտիկով:Ջեռոցը ջերմաստիճանը հասցնում ենք 180 աստիճանի: Ամանի մեջ դնում են յուղաթուղթը և վրան լցնում խմորը:Եփում ենք այն 45 րոպե:Եփելուց հետո թողնում ենք բիսկվիտը մի փոքր սառչի,ապա մատուցում:Այս բիսկվիտը պահպանվում է մեկ շաբաթ:Միայն հարկավոր է այն փաթաթել թղթով:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS