Այս կրեմի համը նման է պաղպաղակի համի և հիանալի բոլոր թխվածքների և տորթերի համար

Այս կրեմը շատ հարմար է թխվածքների,տորթերի,էկլերների,կրեմով լցոնած զանազան անուշեղենների համար Պատրաստվում է շատ հեշտ չունի ոչ մի գաղտնիք իսկ բաղադրիչներն էլ հասանելի են բոլորին:Միակ բանը որ պետք է նկատի ունենալ,այն է որ կրեմն անմիջապես պատրաստելուց հետո թվում է ոչ այնքան պինդ:Դրա համար եթե նախատեսել եք որևէ բան թխել կրեմը պատրաստեք նախապես և դրեք սառնարան:1 ժամ անց այն կարող եք օգտագործել:Սառնարանում այն կկայունանա և կստանաք հիանալի համով նուրբ կրեմ:

Բաղադրիչները

  • Ձու — 2 հատ
  • Շաքարավազ — 130-150 գ
  • Վանիլ — 1 տուփ
  • Ալյուր — 2 ճ/գ
  • Թթվասեր — 350 գ

Պատրաստումը Կաթսայի մեջ հարեք 2 ձու,ավելացրեք 130-150 գ շաքարավազ,վանիլ և մաղելով լցրեք 2 ճ/գ ալյուր Այնուհետև ավելացրեք 350 գ 20-30%-անոց յուղայնության թթվասեր և հարեք:Վերջ,ձեր կրեմը պատրաստ է Մնում է միայն չկորցնել բաղադրատոմսը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS