Սուրբ Հարության արտակարգ պատարագ արտակարգ դրության պայմաններում

Օրեր առաջ հայտարարվեց որ տարվա կարեւորագույն պատարագներից մեկը կանցկացվի դռնփակ:Քրիստոնյաների մեջ միանգամից բազմաթիվ հարցեր առաջացան ինչպես մասնակցել,ինչպե՞ս հաղորդություն ստանալ պահքի 48 օրերից հետո ինչպես տուն բերել խորանից իջեցված ճրագը եւ այլն:

Հայ Առաքելական եկեղեցին ամեն բան կազմակերպել էր,իհարկե սովորականից որոշ շեղումներով:Հավատացյալները ինչպես եւ յուրաքանչյուր տարի,հավաքվել էին սակայն այս անգամ՝եկեղեցիների բակերում:Փակ դռները չխանգարեցին. բարձրախոսների օգնությամբ լսելի էր ամեն բան,ինչ կատարվում էր եկեղեցու ներսում ու մարդիկ պահպանելով 1-2 մետր սոցիալական հեռավորությունը մասնակիցը դարձան սուրբ պատարագի:Տարածքում ներկա էին նաեւ ոստիկաններ որոնք պարբերաբար մոտենում ու նկատողություն էին անում հեռավորությունը խախտող քաղաքացիներին՝ հորդորելով պահպանել սահմանված կանոնները։

Պատարագի ավարտին հոգեւոր հայրն անձամբ դուրս եկավ եկեղեցուց՝հատ առ հատ մոտենալով դրսում սպասող մարդկանց եւ փոխանցեց սուրբ հաղորդությունը նրանց,ովքեր պատրաստ էին ընդունել այն:Սակայն նշենք նաեւ,որ այս տարի բացառության կարգով թույլատրվել է առանց հաղորդություն ստանալու՝օգտվել Սուրբ Զատկի սեղանի ուտեստներից,իսկ հաջորդող օրերին գնալ եկեղեցի եւ հաղորդություն ստանալ:

Սուրբ ճրագի փոխանցումն այս անգամ եւս անսովոր էր:Ոչ ավելի,քան չորս հոգով,պահպանելով հերթը՝քաղաքացիները մտան եկեղեցու մոմ վառելու համար նախատեսված հատվածը,ինքնուրույն վառեցին իրենց հետ վերցրած մոմերն ու տարան իրենց տները աղոթելով հիվանդների ապաքինման համար ու տանելով իրենց հետ նաեւ հույսն ու հավատն այն բանի որ ոչինչ չի կարող խանգարել քրիստոնյային ամուր մնալ իր հավատքի մեջ:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика