Յուքոմի ղեկավարության հետ հեռացել է ընկերության 300ից ավելի աշխատակից մանրամասներ

Ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող Յուքոմի հիմնադիրներ և ընկերության մոտ 6 տոկոսի բաժնետերեր եղբայրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները հեռացել են ընկերությունից։Ընկերության աշխատակիցը որը չի ցանկացավ ներկայանա «Ազատությանը» փոխանցել է,որ նրանց հետ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել նաև մոտ 350 աշխատակիցներ

Ընկերության կառավարման խորհրդում խնդիրներ են առաջացել Յուքոմ-Բիլայն հնարավոր միավորման գործընթացի պատճառով Յուքոմը ցանկանում է գնել Բիլայնի բոլոր բաժնետոմսերը։Մասնավորապես,ըստ մեր աղբյուրի «Բիլայնի» գործադիր տնօրեն Անդրեյ Պյատախինը Յուքոմի բաժնետերերին է փոխանցել իր ղեկավարած ընկերության ներքին ինֆորմացիան,որպեսզի դրա դիմաց ստանա միավորվող ընկերության տնօրենի պաշտոնը։Յուքոմի գործադիր տնօրենը Հայկ Եսայանն էր։Եղբայրները նաև չեն համաձայնել իրենց բաժնեմասի նվազեցմանը,ինչը տեղի կունենար միավորման համար բաժնետերերի կատարելիք ներդրումների արդյունքում

Յուքոմ-ի բաժնեմասերի 29 տոկոսը պատկանում է ԱյՅու Թելեքոմյունիքեյթ ընկերությանը,Ֆինանսների նախկին նախարար,այժմ կալանավորված Գագիկ Խաչատրյանի որդիներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից յուրաքանչյուրը տնօրինում է 11,9 տոկոս բաժնեմասը,նրանց ընտանիքի մեկ այլ անդամ Սուրեն Խաչատրյանը՝24 տոկոսը,մնացած բաժենմասերից 10 տոկոսը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Ֆորաբանկ»-ին,6 տոկոսը՝Կարապետյանի քրոջ ամուսնուն՝Սուրիկ Պողոսյանին մոտ 6 տոկոսն էլ՝Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրներին։ «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերության բաժնեմասերը ևս պատկանում են Խաչատրյաններին։

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика