Նախորդ ամսից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սկսել է աջակցություն տրամադրել Հայաստանում սոցիալապես անապահով եւ թիրախային առաջին խմբում գտնվող անձանց:Գործընթացը շարունակվում է:Խմբերը որոնց աջակցություն է տրամադրվել եւ շարունակվելու է նախարարության կողմից դասակարգվել են ըստ խոցելիության աստիճանի: Առաջին երկու թիրախային խմբում միայնակ տարեցներն ու հաշմանդամություն եւ տեղաշարժման խնդիր ունեցող անձինք են:ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի պատասխանատու Սոնա Մարտիրոսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ նախարարությունն այս աշխատանքներն ավելի արդյունավետ ու հասցեկան դարձնելու համար համագործակցում է պարետատան հետ: Պարենային եւ ոչ պարենային պաշարներն անընդհատ ավելացվում են ըստ կարիքի:
Այս պահին Երեւանում եւ բոլոր մարզերում գործում են առանձնացված պահեստներ, որտեղ հավաքագրվում եւ տեսակավորվում են սննդամթերքի փաթեթները: Բացի բարեգործական մի շարք կազմակերպությունների աշխատակիցներից, ձեւավորվել է կամավորների հսկայական բանակ, ովքեր ցանկություն են հայտնել աջակցել եւ բարի գործ կատարել: Պարենային եւ ոչ պարենային պաշարներն անընդհատ ավելացվում են ըստ կարիքի:
Սոնա Մարտիրոսյանը նկատեց՝ բոլորին տրվող փաթեթները միանման են, այսինքն լավի-վատի տարբերակում չի կարող լինեն: Դրանք նախատեսված են ոչ միայն աղքատության մինիմալ զամբյուղի չափով, այլեւ առողջապահական տեսանկյունից էլ պիտի բավարարեն, այսինքն լինեն բազմազան եւ վիտամիններով հարուստ սննդամթերքով: Փաթեթները միայնակ տարեցներին եւ հաշմանդամություն ունեցողներին բաժանվել է մեկամսյա եւ երկամսյա ժամկետով՝ ըստ կարիքի: Դրանց մեջ եղել են ամենաանհրաժեշտ սննդի տեսակներ եւ հիգիենայի պարագաներ:
Նախարարության խոսնակը դժվարացավ ասել, թե օրինակ տարեց կնոջը տրվող փաթեթում կոնկրետ ինչ մթերք կարող էր լինել: «Արտակարգ դրության առաջին իսկ օրերին մի շարք կազմակերպություններ ինքնակազմակերպվեցին եւ դիմեցին մեր աջակցությանը, որպեսզի կարողանայինք համակարգել բնամթերքի, սննդամթերքի, հիգիենիկ պարագաների հավաքագրումն ու մարդկանց տեղ հասցնումը: Աջակցությունն ուղղված է եղել այն քաղաքացիներին, ովքեր այս օրերին տրամաբանորեն կարող էին տնից դուրս գալու խնդիր ունենալ»,- ասաց Մարտիրոսյանը:
Նաեւ նշեց, որ այն բոլոր ցերեկային աջակցությունները, որոնք նախկինում խնամքի կենտրոներն ու բարեգործական ճաշարանները մատուցվում էին միայնակ տարեցներին, արտակարգ դրություն հայտարարելուց հետո սկսեցին փոխել իրենց աշխատանքի բնույթը: «Այժմ միայնակ տարեցները չեն գնում ճաշարան իրենց ուտելիքը վերցնելու, այլ այն սնունդը, որը նախատեսված է նրանց համար, ճաշարանը տեղափոխում եւ մատակարարում է նրանց բնակարաններում»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը:
Ըստ խոսնակի՝ եթե անհրաժեշտութուն է եղել սնունդ պատրաստելու համար օգնել տարեցին, աշխատակիցները նաեւ դա են արել ու շարունակում են անել: Նրանք օգնում են միայնակ ապրող տարեցին եւ միասին սնունդ են պատրաստում: Սոնա Մարտիրոսյանը նշեց, որ նախարարության հետ համագործակցում են «Գթության խոհանոց», «Հայկական կարմիր խաչ», «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունները, ինչպես նաեւ «Վոլդ վիժն» կազմակերպությունը, որը պարբերաբար պարենի պաշարներ է մատակարարում դրա կարիքն առավել ունեցող մարդկանց:
Օրինակ «Առաքելություն Հայաստան» եւ «Կարմիր խաչ» ընկերությունները պատրաստակամություն են հայտնել միանգամից մեկամսյա փաթեթներ տրամադրել:Նրանք անհրաժեշտ պարենային եւ ոչ պարենային միջոցներով են ապահովել 4041 միայնակ տարեցի:Առաջիկայում ըստ Սոնա Մարտիրոսյանի, նախարարությանը կտարամադրվի աջակցություն ստացած անձանց թիվ այս պահին գործընթացը շարունակվում է:Պարետի հետ համատեղ այս աջակցության երրորդ խմբում ներառված են այն մարդիկ, որոնք այս իրավճակում կորցրել են իրենց աշխատանքը կամ եկամտի աղբյուրը: Նրանց աջակցությունը գումարի տեսքով է լինելու, որի մասին ավելի վաղ հայտարարվել էր: