ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների առողջական վիճակների մասին տեղեկատվություն է հրապարակել:Ըստ այդմ ներկա պահին կորոնավիրուսի հաստատված դեպքերից թոքաբորբ ունեցող քաղաքացիների թիվը 454 է:Ծանր վիճակում է 63 ծայրահեղ ծանր վիճակում`28 հոգի:Արհեստական շնչառության սարքին է միացված 5 մարդ:
Հիշեցնենք,որ այսօր մայիսի 2-ին հաստատվել էր կորոնավիրուսի 2273 դեպք: Թիվը նախորդ օրվա համեմատությամբ աճել է 125-ով «Ընդհանուր առմամբ,կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 33 դեպք և մահվան 3 անուղղակի դեպք,որոնցից 1-ն արձանագրվել է երեկ:Պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ,բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»-ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ ԱՆ-ն: