Կորոնավիրուսի 44 նոր դեպք է հաստատվել գրանցվել է 1 մահ ընդհանուր թիվը կազմում է 1111

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 44-ով եւ դարձել 1111։Տեղեկությունը հաղորդում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:Ըստ ներկայացվող թվերի բուժվածների ընդհանուր թիվը կազմում է 297:Այս պահին փաստացի բուժում ստացող 797 հիվանդ կա:Մինչ օրս իրականացվել է ընդհանուր առմամբ 9095 թեստավորում գրանցվել է 17 մահ:

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 66-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն,հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ։Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն սրտի իշեմիկ հիվանդություն,որի հետևանքով ձևավորվել է վերին մեզենտերիալ զարկերակների թրոմբոէմբոլիա։Կատարվել է ստորին վերջույթների ամպուտացիա։Ցավոք վերջինիս կյանքը չի հաջողվել փրկել։Հիշեցնենք երեկ ժամը 11:00-ին հրապարակված տվյալների համաձայն՝կորոնավիրուսով հիվանդների թիվը կազմում էր 1067 գրանցվել էր 28 նոր դեպք:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE