ԿԳՄՍՆ արձագանքը՝ Գառնիի տարածքում տեղի ունեցած հարսանիքին

ԿԳՄՍՆ արձագանքը Գառնիի տարածքում տեղի ունեցած հարսանիքին:Համացանցում քննարկվում է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում այսօր անցկացված հարսանեկան միջոցառումը։ Այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ ԿԳՄՍՆ պահպանության ՊՈԱԿ-ը։

Պարզաբանման մեջ մասնավորապես նշվում է․ «Տարածվել է նաեւ շատ վատ որակի մի տեսագրություն` ռաբիս երաժշտությամբ, որն իբրեւ հնչել է միջոցառման ժամանակ։

Տեղեկացնում ենք, որ ՊՈԱԿ-ը արգելոց-թանգարանի տարածքում միջոցառում անցկացնելու պայմանագիր կնքել է համապատասխան կազմակերպության հետ։ Այդ մասին ՊՈԱԿ-ը նախապես տեղյակ է պահել լիազոր մարմնին եւ ստացել թույլտվություն։

Ինչ վերաբերում է ռաբիս երաժշտությանն, ապա միջոցառման ընթացքում հնչել են «Գաթա» եւ «Ծիրանի» բենդ խմբերի կատարումները։ Վերոնշյալ ռաբիս երաժշտությունը,հարակից տարածքի որեւէ օբյեկտից հնչող կատարում է եղել։ Առավել մանրամասն պարզաբանմամբ ՊՈԱԿ-ը հանդես կգա առաջիկայում»։

Տեսանյութը ստորև

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика