Կառավարությունը հստակ ռազմավարություն ունի թե ինչպես է հաղթահարելու ճգնաժամը․Նիկոլ Փաշինյան

Հակաճգնաժամային 9 միջոցառումները հերթով սկսում են գործել այս պահին արդեն իսկ բաշխվել է 3մլրդ 670 մլն դրամ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Ուզում եմ ասել,որ այս թիվը մեր նախատեսածի 10 տոկոսից էլ պակաս է:Այն հընթացս կլրացվի:Կառավարությունն արդեն հրապարակել է էլեկտրոնային այն պատուհանը որով քաղաքացիները կարող են ստուգել՝արդյոք իրենք տվյալ սոցիալական ծրագրերի շահառու են թե ոչ:Այս օրերին բազմաթիվ շահառուներ իրենց անունները չեն գտել,բայց ես ուզում եմ ասել,որ ամենօրյա ռեժիմով մենք թարմացնում եք տվյալները Ամենաուշը հաջորդ շաբաթվա սկզբում բազան կամբողջանա եւ փաթեթները հասանելի կլինեն բոլոր քաղաքացիներին,որոնք շահառու են ծրագրին»,ասաց վարչապետը։

Նրա խոսքով ՀՀ բանկերը շուրջ 290 հազար քաղաքացիների տվել են վարկային արձակուրդ՝9.3 մլրդ դրամի չափով:Վարկային արձակուրդ է տրվել նաեւ 5300 իրավաբանական անձանց՝15.4 մլրդ դրամի չափով:«Բոլոր հիմքերը կան՝ասելու որ այս պրոցեսը կշարունակվի Այս որոշումները կայացվել են առանց կառավարության որեւէ վարչական ներգործության:Սա կարեւոր է որովհետեւ ճգնաժամի սկզբին մեր շատ գործընկերներ մեզ փորձում էին դրդել որ մենք վարչական որոշում կայացնենք որոնք կպարտադրվեն բանկերին:Մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով եւ այն որ բանկային համակարգը իհարկե,մեր քաղաքական հորդորներին արձագանքել է,վկայություն է այն բանի որ վստահություն է տածում կառավարության իրականացվող հակաճգնաժամային միջոցառումների նկատմամբ»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ մի քանի օրվա լարվածությունից հետո արտարժույթի շուկան եւ ընդհանրապես բանկային համակարգը գտնվում են շատ հանդարտ վիճակում․ «Վերջին օրերին բանկային ավանդների աճի որոշակի միտում է նկատվում,ընդ որում արդեն իսկ կան տեսանելի դեպքեր, երբ քաղաքացիները դոլարային ավանդները փոխարկում են դրամայինի:Սա նշանակում է,որ կառավարության հակաճգնաժամային քաղաքականության նկատմամբ կա վստահություն»։Նիկոլ Փաշինյանն ասաց նաեւ,որ այսօր բազմաթիվ են առաջարկները թե ինչ պետք է անի կառավարությունը եւ երբեմն այդ առաջարկների հեղեղից գլխապտույտ կարելի է ստանալՎարչապետը հավելեց՝կառավարությունը հստակ ռազմավարություն ունի, թե ինչպես է հաղթահարելու ճգնաժամը. «Մեր ռազմավարական առաջնահերթությունները մնում են նույնը, ինչ-որ նախկինում»։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS