Էդ մարդիկ մարտի մեկի կադրեր են կեղծել ու մեզ ներկայացրել որպես վերջին նառկամաններ Նրանցից շատերը դեռ աշխատում են Մի զարմացեք

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Հ1-ի մասին գրել էի մի քանի օր առաջ:Ինչ գրել եմ՝տեր եմ:Ի դեպ,իմ մասնակցությամբ ևս մեկ հաղորդում չի հեռարձակվել Կարծեմ կոչվում է «Կապրենք կտեսնենք»:Գիտեք ինչու:Գամ սկզբից:Թեման տաքսիստների մասին էր:Մի քանի անգամ գրառում էի արել: Հրավիրեցին: Հրավիրողը շատ կիրթ կին էր:Ընդհանրապես երբ ես գնում եմ ինչ-որ հաղորդման,ինձ հենց սկզբից կարևոր է հրավիրողը,մատուցումը:Դա կանխակալություն է: Մի խոսքով:Դժոխքը սկսվեց հանդերձարանում:Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ հաղորդում վարողները ջարդջրդվում էին բացառապես ռուսերենով:Գավառական ու տգետ ռուսերենով: Ես ձեզ հավաստիացնում եմ,մեր մայլի Նանարը,որը տռիկոտաժի երեկոյան դպրոցի 8-ամյա կրթություն ունի ավելի լավ է խոսում ռուսերեն, քան դրանք՝ պրովինցիալ սնոբների հավաքածուն:

Հարցնում են,թե ինչպես ինձ ներկայացնեն եթերում: Ասում եմ՝ քաղաքացի Վահրամ Թոքմաջյան:25 րոպե սպասում եմ տաղավարում, մինչև կանեն իրենց տափակ հումորները տաքսիստների և իրենց քաղաքի՝ Երևանի մասին (Երևանը բոլորինս է,բայց Հայաստանը միայն Երևանը չէ):Դա արդեն ազդեց իմ նյարդային համակարգի բոլոր բջիջների վրա:Ըստ էդ մարդկանց՝Ծավում կամ Նոյեմբերյանում տաքսիստ չկար:Իրենք ունակ չեն минЬи кентронЬ-ից բացի այլ բան տեսնել: Ու ինձ հրավիրում են տաղավար:Գիտեք ինչպես էին հասկացել «քաղաքացի Վահրամ Թոքմաջյան»-ը Քաղքի տղա, իսկ ավելի կոնկրետ՝Էրեվընցի:ՈՒ գրեթե էդ ձև էլ ներկայացնում են:Բնականաբար,չխուսափելով տեսախցիկների առկայությունից ես ասում եմ իրենց մասին էն,ինչ մտածում:Իհարկե հետո գիտեի,որ ինչպես եղել է այլ անգամներ՝եթեր չի գնալու:Հիմա դուք ինչու եք զարմանում որ վարչապետի ուղերձի անհաջող կադրերն էդ մարդիկ սլիվ են տվել:

Էդ մարդիկ մարտի մեկի կադրեր են կեղծել ու մեզ ներկայացրել որպես վերջին նառկամաններ: Նրանցից շատերը դեռ աշխատում են:Մի զարմացեք:Երբ ասում եք կադրային ջարդ չի լինելու,լավ մտածեք դա ասելուց առաջ: Բոլոր պետական օղակները սլիվեր են անում:Էլի գլխով եմ պատասխանատու ասածիս համար:Ու ինձ համար ոչ էնքան ցավալի է,որ ինֆո են տալիս նախկիններին,այլ հատկապես դրսի ուժերին:Սրանից հետո հույս ունեմ,որ մի քիչ գոնե լուրջ կմտածեք:Անգամ Լենինը,որի ժամանակ հեռուստատեսությունը մի սպիտակ սավան էր,հասկանում էր դրա արժեքը»:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика