Գաղտնալսումների վերաբերյալ մեկնաբանություններն այլ անվանում, քան անհեթեթություն, չեն կարող որակվել. վարչապետը՝ հեռախոսների միջոցով մարդկանց տեղորոշման օրենքի մասին

Այն կառավարությունը որը քաղաքացիների 75-80 տոկոսի անվերապահ աջակցությունն է վայելում,ինչ կարիք ունի վերահսկելու։Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝անդրադառնալով Ազգային ժողովի կողմից ընդունած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքների փաթեթում փոփոխություն կատարելու նախագծի ընդունմանը և այն քննադատություններին,որ գաղտնալսումների համար է դա արում:

ՀՀ օրենսդրությունը տալիս է հնարավորություններ օրենքով սահմանված դեպքերում և կարգով առանց կորոնավիրուսի գաղտնալսել հետևել,այլ օպերատիվ միջոցառումներ անել բոլոր այն դեպքերում,երբ օրենքով սահմանված դրա անհրաժեշտությունը կա: Հետևաբար պետությունն ու կառավարությունը դա իրականացնելու համար որևէ հավելյալ գործիք ներգրավելու անհրաժեշտություն չունեն ասաց վարչապետը:

Նա նշեց որ օրենսդրությամբ գոյություն ունեն գործիքակազմեր,որոնք հնարավորություն են տալիս լսել այն քաղաքացիներին որոնց պետական կարգով անհրաժեշտ է լսել հետևել:«Այդ մեկնաբանություններին այլ անվանում,քան անհեթեթություն չեն կարող որակել:Այն կառավարությունը որը քաղաքացիների 75-80 տոկոսի անվերապահ աջակցությունն է վայելում ինչ կարիք ունի վերահսկելու:Քաղաքացիներին վերահսկելու անհրաժեշտություն են ունենում այն կառավարությունները,որոնք չունեն լեգիտիմություն և որոնց իշխանությունը չի բխում ժողովրդից» շեշտեց նա:

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика