Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում ուժեղ քամին և պտտահողմը տապալել են հաստաբուն ծառեր էլեկտրասյուներ

Այսօր հուլիսի 4-ին,արտակարգ է իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում:Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,մարզի մի քանի գյուղերում,մասնավորապես Գայ,Մեծամոր,Ջրառատ համայնքներում ուժեղ քամու և պտտահողմի հետևանքով հաստաբուն ծառեր և բետոնե էլեկտրասյուներ են տապալվել վնասվել են բազմաթիվ տների տանիքներ և ջերմոցներ

Այս պահին Գայ գյուղում գյուղացիներն ու գյուղապետը փորձում են մոտ 80 տարվա ուռենին տրակտորով հեռացնել ԳԱԶ-31 մակնիշի ավտոմեքենայի վրայից, սակայն ծառն այնքան ծանր է, որ դա հնարավոր չէ ու հիմա փորձում են էլեկտրական սղոցներով տապալված ծառերը մասնատել

Օպերատիվորեն գյուղ են ժամանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության`Մուսալեռի մասնաճյուղի ներկայացուցիչները,որոնք ժամանակավորապես էլեկտրասյուների տապալման հետևանքով թափված էլելկտրալարերը հավաքում են,որպեսզի առավոտյան սկսեն վեականգնողական աշխատանքներ: Ըստ նախնական տեղեկություների`տուժածներ չկան

shamshyan.com

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика