ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Օրը մի քանի հարյուր այսպիսի նամակ միայն ես եմ ստանում։Պատկերացնում եմ որ ում կարողանում են գրում,զանգում ու դիմում են մարդիկ:Ինչպես կարող եմ օգնում եմ բայց արդեն խելագարվել կարելի է,այս ամենը գնալով խորանում է Կառավարություն ջան ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերեք առանց դեզի մեջ ասեղ փնտրելու։Հերիք է ձգեք,մարդկանց սովի եք մատնել մարդ եղեք էլի:
Բարև ձեզ կներեք ձեզ անհանգստացանելու համար,բայց հանուն երեխաներիս ուզում եմ ձեզ մի բան խնդրել։Խնդրում եմ շատ-շատ վատ վիճակում ենք,մի փոքրիկ գումարով օգնեք երեխաներիս որ քաղցած չմնան թեկուզ 5000դրամով համարեք ձեզ հարազատ երեխաներին եք օգնում:Ձեր ուղարկած գումարով կարող է մի քանի օր չորս երեխա քաղցած չքնել,շատ եմ խնդրում մի՛անտեսեք համարեք ձեր հարազատն եմ,հանուն երեխաներիս մի փոքր գումարով օգնեք։Եթե ցանկանաք օգնել հաշվեհամար կփոխանցեմ։Եթե հարցը երեխաներիս չվերաբերվեր երբեք չէի խնդրի»: