Ձեզ հարկավոր է պատասխանել միայն 3 հարցի։ Խնդրում ենք լինել անկեղծ և չնայել պատասխանները մինչև թեստի ավարտը։ Այն, ինչ անելու եք, տեսնելու եք միայն Դուք։ Վերցրեք թուղթ ու գրիչ, որպեսզի գրեք Ձեր պատասխանները և սկսեք թեստը։
Հարցեր
1. Կենդանիների անունները դասավորեք այն հերթականությամբ, որը Ձեզ դուր է գալիս։
Կով, վագր, գառ, ձի, խոզ
2. Մեկական բառով տվեք կենդանիների բնութագիրը, որն առաջինն է անցնում Ձեր մտքով։
Շուն…..
Կատու…..
Առնետ…..
Սուրճ…..
Ծով…..
3. Մտածեք այն 5 մարդկանց մասին, ովքեր կարևոր են կյանքում Ձեզ համար։ Փորձեք նրանց համապատասխանեցնել գույների հետ։
**Մի կրկնեք նույն մարդու անունը երկու անգամ։ Յուրաքանչյուր գույնի համար տարբեր մարդկանց ընտրեք։
Դեղին…..
Նարնջագույն….
Կարմիր…..
Սպիտակ…..
Կանաչ…..
Պատասխաններ
1. Այս կետը սահմանում է Ձեր կյանքի առաջնահերթությունները
Կովը խորհրդանշում է կարիերան
Վագրը՝ սեփական արժանիքների զգացումը
Գառը՝ սերը
Ձին՝ ընտանիքը
Խոզը՝ փողը
2.
Շան նկարագրությունը ենթադրում է Ձեր անհատականությունը
Կատվի նկարագրությունը՝ զուգընկերոջ անհատականությունը
Առնետի նկարագրությունը՝ Ձեր թշնամիներին
Սուրճի նկարագրությունը՝ սիրային հարցերը
Ծովի նկարագրությունը՝ Ձեր սեփական կյանքը
3.
Դեղին- այն մարդն է, ում Դուք չեք մոռանա երբեք
Նարնջագույն- այն մարդն է , ում Դուք համարում եք իսկական ընկեր
Կարմիր- այն մարդն է, ում Դուք իսկապես սիրում եք
Սպիտակ- Ձեր հարազատ հոգին է
Կանաչ- այն մարդն է, ում Դու կհիշեք Ձեր ողջ կյանքի ընթացքում
Ինչ հերթականությամբ որ դասավորել էիք ամենը, այդ հերթականությամբ էլ կարևորում եք նյութական արժեքներն ու մարդկանց։