Ի՞նչ հոգևոր կապերով եք կապված Դուք։

Բոլոր մարդիկ հոգևոր կապերով կապված են նրանց հետ,որոնց հանդիպում են Երկրի վրա։ Այդ կապերը պատճառ են հանդիսանում 2 կողմի հոգևոր զարգացմանը։ Որպեսզի հասկանաք հոգևոր կապի իմաստը անցեք այս թեստը։ Ընտրեք երեք փղերից մեկն ու կարդացեք պարզաբանումը։

1. Վախ, գիտակցության բացակայություն

Նկատե՞լ եք արդյոք, որ ամեն անգամ երբ Ձեզ մոտ ավելորդ հաշիվներ են հայտնվում, միշտ անսպասելի ի հայտ են գալիս այնպիսի ծախսեր, որոնք մեծ գումարներ են պահանջում։Ինքներդ Ձեզ հարցնում եք թե ինչու Դուք չեք կարողանում հասնել բարօրության։Բանն այն է,որ Դուք թույլ եք տալիս Ձեր վախերին կառավարել Ձեզ առանց դա գիտակցելու։ Դուք համոզել եք Ձեզ, որ ամեն անգամ երբ ինչ որ բան հաջողեք, պարտադիր հայտնվելու են խանգարող հանգամանքներ։ Ձեր հոգևոր կապանքը նրանում է ,որ պետք է աշխատեք այդ անգիտակից վախերի վրա և անպայման կհասնեք հաջողության։Եթե ինքներդ Ձեզ խոստանաք ջանք թափել Ձեր մտածողությունը փոխելու վրա հաստատ հետո ֆինանսական ապահովության կհասնեք։

2.Ինքնավստահություն

Արդյո՞ք Ձեզ անհարմար եք զգում, երբ չափից շատ ուշադրություն եք գրավում։ Լինու՞մ է այնպես, որ այլոց ցանկությունները Ձեր ցանկություններից վեր դասեք։ Եթե այո, ուրեմն Ձեր հոգևոր կապանքը այն է, որ Դուք չեք գտնում Ձեր սեփական եսը ու փորձում եք ծառայել այլոց։Իհարկե մարդկանց օգնելը խրախուսելի է, բայց ոչ ինքնազոհողության հաշվին։ Ձեր նպատակը դարձրեք ինքնուրույն դառնալն ու սեփական ցանկությունները միշտ գերադասելը։ Զբաղվեք Ձեզնով և թույլ մի տվեք ուրիշներին հիասթափեցնել Ձեզ։

3.Փոփոխությունների վախ և նահանջ։

Հաճա՞խ եք հայտնվում ոչ ներդաշնակ հարաբերություններում և չեք կարողանում բաց թողնել դրանք։Եթե այո, ուրեմն վախենում եք լքված լինելուց կամ մենակությունից։Դուք չեք կարողանում հասկանալ պահի վնասակարությունը, վախենում եք փոխել Ձեր իրականությունը։Դուք կարող եք օգտագործել Ձեր ներքին ուժը և ազատվել վնասակար սովորությունից։ Փորձեք հասկանալ ինքներդ Ձեզ և դարձեք ուժեղ։ Ամեն ինչ լավ է լինելու։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS