Ի՞նչի կարիք ունի Ձեր հոգին։ Պարզեք թեստի միջոցով

Թանկարժեք քարերը տարբեր տիեզերական էներգիաներ ունեն։ Ասում են, որ յուրաքանչյուր քար մեր աուրայի հետ փոխազդեցության մեջ է, որի շնորհիվ մենք ընտելանում ենք որոշակի պայմաններին։ Նայեք այս քարերին և ընտրեք այն քարը, որն ամենից շատն է Ձեզ ձգում, կարդացեք ի՞նչ է ուզում Ձեր հոգին։

1. Սուտակ( Ռուբին)

Եթե ընտրել եք այս քարը, ուրեմն Դուք էներգիայի պակաս ունեք։ Փորձեք հասկանալ ի՞նչն է կամ ո՞վ է շատ էներգիա խլում Ձեզանից։ Սուտակը կօգնի Ձեզ հետ բերել ինքնավստահությունն ու աշխուժությունը։ Ընդհանրապես, սուտակը կատարյալ պաշտպան է չար ուժերից և ունակ է մեծացնելու էներգիայի պաշարները։

2.Ագաթ

Ձեզ պետք է թարմացնել հարաբերությունները բնության հետ։Հենց հիմա պետք է վերակենդանացնեք հույսը Ձեր մեջ ։ Հնարավոր է, որ ինչ որ բան ստիպում է Ձեզ կասկածամտորեն մոտենալ երևույթներին։ Եթե Ձեր հավատը կոտրված է ապա կարող եք ագաթ կրել, այն իսկապես օգնում է։

3. Փիրուզ

Եթե ընտրել եք փիրուզը, ուրեմն Դուք չեք խնայել Ձեզ, ինչի պատճառով հայտնվել եք սթրեսային իրավիճակում։ Վերականգնվելու լավագույն միջոցը փիրուզ կրելն է։ Այն հաստատ կվերականգնի Ձեր ներդաշնակ աուրան։

4. Լուսնաքար

Լուսանքարը մեզ և մեր էմոցիաները լավագույնս կապող միջոց է։ Այն օգնում է ազատվել անքնությունից, բարձրացնում է ինքնավստահությունը և ինքագնահատականը։

5. Վանակատ(օբսիդիան)

Մեդիտացիայի դիմեք։ Այն կօգնի Ձեզ գտնել կյանքն ավելի լավը դարձնելու միջոցը։ Ձեզ պետք է հավաքել Ձեր ողջ էներգիան և շարժվել առաջ։

6. Ամեթիստ

Ամեթիստն օգնում է դիմակայել նյարդայնացնող երևույթներին և սթափ դատել։ Այն նաև մեր երևակայությանն օգնում է ավելի ստեղծագործական լինել։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS