Թեստ, որը կօգնի ձեզ պարզել, թե ձեր ուղեղի որ կիսագունդն է ավելի ակտիվ ։

Ո՞ր կենդանուն առաջինը տեսաք: Ո՞ր կիսագունդն է ավելի լավ զարգացած՝ ձախ թե աջ: Ուղեղի գերիշխող կողմը որոշակի ձևերով ազդում է Ձեր մտքերի, գործողությունների և անհատականության գծերի վրա:
Ձախ կիսագունդը ավելի շատ կապված է վերլուծական և մեթոդական մտածողության հետ, իսկ աջ կիսագունդը պատասխանատու է ստեղծագործական մտածողության և գեղարվեստական ​​հմտություններ ունենալու համար: Այսպիսով, ենթադրվում է, որ այն մարդու մոտ, ով լավ է կարդում, գրում, մտածում, գործում է փաստերով, վիճում է և զարգացած մաթեմատիկական հմտություններ ունի, գերակշռում է ձախ կիսագունդը։
Ընդհակառակը, ուժեղ ինտուիցիա ունեցող և արվեստի հանդեպ հակում դրսևորող, հարուստ երևակայությամբ, անընդհատ երազներում բնակվող մարդու մոտ գերիշխող է համարվում աջ կիսագունդը։

Սա ամենևին էլ չի նշանակում, որ Դուք օգտագործում եք ուղեղի միայն մի կողմը։ Չնայած կիսագնդերը տարբեր կերպ են գործում, դրանք փոխկապակցված են և աշխատում են միասին՝ լրացնելով միմյանց:
Այսպիսով, եթե ուզում եք իմանալ թե ուղեղի որ կիսագունդն է ավելի զարգացած, նայեք նկարին և ասեք թե ինչ տեսաք առաջինը՝ կապիկ թե վագրի գլուխ։

Կապիկ

Եթե առաջինը ճյուղից կախված կապիկ տեսաք, ուրեմն Ձեր ուղեղի աջ կիսագունդն ավելի ակտիվ է աշխատում։ Դուք իմպուլսիվ եք, կրեատիվ, զգացմունքային, ստեղծարար։ Սիրում եք միշտ երազել ավելիի մասին։

Վագրի գլուխ

Եթե առաջինը վագրի գլուխ տեսաք , ուրեմն զարգացած է և ավելի ակտիվ գործում է ուղեղի ձախ կիսագունդը։
Տրամաբանող եք, ռացիոնալ, սառը դատող, իրատես։ Կարողանում եք հասնել Ձեր առջև դրված նպատակներին։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS