Թեստ. մարդկային ի՞նչ որակներ ունեք Դուք։

Մարդը ,որպես անհատականություն, տարբեր որակներ և հատկանիշներ կարող է ունենալ, որոնցով տարբերակվում է նրա բնավորությունը։ Փորձեք պարզել ինչ որակներ ունեք Դուք։ Պարզապես ընտրեք այն երկինքը,որն ամենագեղեցիկն է ըստ Ձեզ ։

1

Ազնիվ մարդ եք,ինչը երբեք Ձեզ չի վնասել։ Դուք հմտորեն փորձում եք Ձեր ապրումները թաքցնել,բայց դրանք միևնույնն է արտահայտվում են Ձեր դեմքին։ Ատում եք երկերեսանիներին, ովքեր փորձում են բոլորին դուր գալ,բայց մեջքի հետևում վատաբանում են նրանց։ Պատասխանատվությունը Ձեզ բնորոշ գծերից է։

2

Խաղաղասեր եք, չեք սիրում վիճել մարդկանց հետ։ Հնարավորինս խուսափում եք կոնֆլիկտներից։Ամեն գնով փորձում եք հարթել անախորժությունները։ Հարաբերություններում շատ ջերմ եք և նրբանկատ, իհարկե եթե գիտեք որ զուգընկերը արժանի է դրան։ Շփման մեջ պարզ եք և բարի։

3

Էներգիայի աղբյուր եք, կարող եք միաժամանակ մի քանի գործով զբաղվել։ Միշտ ճիշտ որոշումներ եք կայացնում հենվելով ինտուիցիայի վրա։ Հաջողության հասնելու համար Ձեզ պետք է միայն լսել ներքին ձայնին և վստահել ինքներդ Ձեզ։

4

Նոր զգացողությունների և գիտելիքների սիրահար եք։Սիրում եք ճամփորդել,բացահայտել նոր վայրեր։ Մենակությունը կարող է կործանարար լինել, դրա համար պետք է ինքներդ զբաղմունք գտնեք Ձեզ։ Ընկերների ներկայությունը թանկ եք գնահատում, այդ պատճառով հաճախ եք նրանց ընկերակցությամբ ժամանակ անցկացնում։

5

Առաջին պատահածին երբեք հոգի չեք բացի։ Վստահությունը պետք է վաստակել և դա կարող են անել միայն նրանք, ովքեր Ձեզ ծանոթ են վաղուց։ Երբեք շրջապատին Ձեր զգացածը ցույց չեք տալիս, բայց զգում եք մարդկանց տխրությունը։

6

Գնահատում եք Ձեր անկախությունը։Մեծ կամքի տեր եք, ինչն օգնում է ներդաշնակ մնալ և չտխրել։ Փորձում եք հավասարակշռություն գտնել անձնական սահմանների և մտերիմների մասին հոգ տանելու միջև։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS