Ընտրեք սիմվոլն ու բացահայտեք բնավորության առանձնահատկությունները

Ծառայող: Հոգ են տանում շրջապատի,նրա կարիքների մասին,ձգտում թեթևացնել նրանց ապրումները:Ցանկանում են աշխարհն ավելի լավը դարձնել,որպեսզի բոլորը երջանիկ լինեն: Ընկերասեր են նվիրված,անհրաժեշտության դեպքում կարող են օգնություն խնդրել առանց հպարտության մասին մտածելու:Թեև բազմաթիվ դրական հատկություններ ունեն, կարող են կամային չլինել ինչից օգտվում են մյուսները:Հակված են չափից շատ աշխատել,խուճապի մատնվել:Մարդկանց 30 տոկոսը հենց այս տեսակին է պատկանում:Նրանց համար իդեալական կարող են լինել բժշկի,բուժքրոջ,սոցիալական աշխատողի,մատուցողի աշխատանքները:

Վարպետ: Ստեղծագործող են,էքսպրեսիվ,հարուստ երևակայություն ունեն:Այս մարդիկ բազմաթիվ ստեղծագործական ու տեխնիկական նվաճումների ետևում են կանգնած:Նրանք օրիգինալ են,ինքնաբերական,ոճային չեն գոհանում,քանի դեռ որևէ արդյունավետ աշխատանքով չեն զբաղվում:Երբեմն զգացմունքային են,մելանքոլիկ: Մարդկանց 22 տոկոսը հենց այս տիպին է դասվում: Նրանք հրաշալի նկարիչներ,ինժեներներ,ճարտարապետներ,մեքենայագործներ են դառնում:

Մարտիկ: Սիրում են փորձություններ,նրանց շարժիչ ուժը ձեռքբերումներն են:Պարգևատրումը նրանց համար հրաշալի խթան է գործողությունների անցնելու և նպատակներին հասնելու համար:Սիրում են ֆիզիկական ծանրաբեռնվածություն և ակտիվություն:Լի են էներգիայով,նպատակասլաց են,կենտրոնացած:Կարող են նաև բռնկուն,կտրուկ,սահմանափակ լինել:Այս տեսակին պատկանում է մարդկանց 17 տոկոսը:Նրանց առավել համապատասխանում են զինվորականի,սպորտսմենի աշխատանքները:

Գիտնական: Հետաքրքրասեր են ջանասիրաբար աշխատում են,հաճախ հաջողություններ ունենում ուսման մեջ:Սիրում են սովորել,էքսպերիմենտներ անել նոր գիտելիքներ ստանալ կատարելագործել կարողությունները:Համարձակ են,բարեհոգի գրագետ,ուշադիր,բայց նաև հպարտ:Մարդկանց 13 տոկոսն է պատկանում այս խմբին:Նրանց աշխատանքը դեպքերի մեծամասնությունում կապված է գիտության,մաթեմատիկայի,հետազոտությունների հետ:

Իմաստուն: Խարիզմատիկ են,գրավիչ:Վառ,դրամատիկ,սիրող և ուրախ մարդիկ են:Ծնվել են՝բեմում լինելու համար:Իրենց լավ են զգում,երբ մտքերն արտահայտում են բառերի արվեստի,երաժշտության պարի միջոցով: Լավ երաժիշտներ,դերասաններ,ուսուցիչներ ու հռետորներ են դառնում:Առաջին հայացքից կարող են մեծամիտ,ուշադրության կարիք ունեցող մարդու տպավորություն գործել:Հայտնի են՝որպես բամբասկոտներ: Միևնույն ժամանակ ընկերասեր են անհոգ,սիրում են ուրախանալ,միշտ կարող են ուրախացնել մարդկանց:Կազմում են մարդկանց 10 տոկոսը:

Քուրմ: Ոգեշնչում են մարդկանց լի են էներգիայով,մոտիվացնող են: Կարողանում են տեսնել մարդկանց ներուժը,բացահայտել նրանց լավագույն հատկությունները:Հոգատար են, կարեկցող:Մարդկանց 7 տոկոսն է դասվում այս խմբին:Նրանց առավել համապատասխանում են հոգևորականի,հոգևոր առաջնորդի դերերը:

Թագավոր: Իշխող են, ուժեղ հեղինակավոր լավ լիդեր են դառնում:Պերֆեկցիոնիստ են սովոր են ամեն բան ամենաբարձր ստանդարտներին համապատասխան անել:Կարողանում են լուծել խնդիրները,բայց կարող են նաև պահանջկոտ,երբեմն՝նույնիսկ դաժան լինել:Բնակչության 13 տոկոսն են կազմում: Նրանց համապատասխանում են քաղաքական գործչի,կառավարչի,մենեջերի աշխատանքները:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS