Ընտրեք դուռը ու կարդացեք ինչ կա ձեր մտքին

Որ դուռն է ձեզ առավել հարմար թվում։Ընտրեք այն տարբերակը որը ձեզ ամենաշատն է դուր գալիս,և կարդացեք արդյունքները։

Ազատության ճանապարհ եք փնտրում։Ցանկանում եք կյանքում գտնել ձեր սեփական ուղին և չհետևել որևէ հրահանգի։Աշխարհը ձեզ այնպիսի վայր է թվում,որը լի է անվերջանալի հնարավորություններով։Անկախ եք դատողություններ անելիս և գնահատականներ տալիս։Չեք սիրում շտապողականություն,արագ անհետաձգելի գործեր,պաշտում եք դանդաղ,գիտակցված ապրելը։

Կյանքում երկու առաջնահերթություն ունեք։ Առաջինը ինքներդ եք ընտրում ձեր ճանապարհը,երկրորդը՝ճանապարհի յուրաքանչյուր հատվածում ներդնում եք առավելագույն ուժեր, ձգտում եք այն «իդեալական» անցնել։Հեշտությամբ կարող եք միայնակ ուղևորության մեկնել։ Միայնակ կարող եք ապրել և չնեղսրտել դրանից։Հեշտությամբ կարող եք համակերպվել որ ձեր ճանապարհը նախատեսված է մեկ անձի համար։Կարող եք օրիգինալ,ստեղծագործ, խորաթափանց,միևնույն ժամանակ՝ մի փոքր փակ լինել։Յուրահատուկ աշխարհայացք ունեք։

Ապագան բավական գունավոր կլինի։ Գրավիչ եք ինչպես՝արտաքին,այնպես էլ՝ներքին առումով։ Սիրում եք ձեզ զգալ մեծ, գլոբալ աշխարհի մի մասը։Մշտապես հետևում եք և տեղյակ եք,թե ինչ է կատարվում ձեզնից հազարավոր կիլոմետրեր հեռու։Հասկանում եք,որ երջանկությունը հենց ճանապարհորդությունն է և ոչ թե՝ նշանակետը։Հետաքրքրասեր եք։ Որպես կանոն այս դուռն ընտրած մարդիկ շրջապատին ստիպում են ծիծաղել։

Ամենաշատը ցանկանում եք,որ կյանքը հետաքրքիր լինի։ Քաոսը ձեր սիրելի միջավայրն է,իսկ անկանխատեսելի իրադարձություններն ու իրավիճակները՝այն,ինչից դուք հաճույք եք ստանում։Հանգիստ նայում եք անհայտի «դեմքին»։Ձեզ չի վախեցնում պլանների բացակայությունը։Կանոններ այնքան էլ չեք սիրում և պարբերաբար խախտում եք դրանք։Ինքնաբուխ եք գործում,ձեզ համար լավագույնը չպլանավորվածն է։Մշտապես սուր զգացողություններ եք որոնում։Դա երբեմն շատ է զայրացնում մտերիմներին,սակայն նրանք գիտեն,որ այլ կերպ պարզապես չեք կարող։ Դեռ մանուկ հասակում ձեր սիրելի վայրն ատրակցիոններն էին։ Այսօր ձեր կյանքն ուրախ ատրակցիոն է։

Ձեզ դուր է գալիս հանգիստ և կայուն ճանապարհը։ Մշտապես փնտրում եք ինքներդ ձեզ,միևնույն ժամանակ՝պատրաստ եք ցանկացած աշխատանքի։Ամենամեծ հաճույքը ստանում են այն պահին երբ առաջ եք շարժվում դեպի հստակ դրված նպատակը հստակ սահմանված գրաֆիկով։Միևնույն ժամանակ,միշտ ընտրում եք բարդ ճանապարհը։Դեպի նպատակ տանող երկու ճանապարհներից մեկն ընտրելիս կհրաժարվեք այն ճանապարհից որը պարզ է հասկանալի,բայց բարդ և վտանգավոր և կընտրեք օրիգինալ մոտեցում, որին ոչ ոք չի հավատում։

Ձեզ դուր է գալիս հանգիստ չափավոր կյանքը։ Եթե հարկավոր է երկար ժամանակ անցկացնել միայնակ,դա ձեզ չի նեղացնում Ինքնաբավ եք, ձեզ լավ եք զգում թե միայնակ, թե մարդկանց շրջապատում։Լուռ եք։Պատրաստ եք մասնակցություն ունենալ մյուսների ծրագրերին,միայն այն դեպքում եթե իմանաք թե ինչ եք ստանալու այդ մասնակցությունից։Դա հետևանք է այն բանի որ հակված եք գիտակցված կյանքի։Այն մարդկանց շարքին չեք դասվում ովքեր ամբողջ կյանքը վատնում են հիմարությունների վրա միայն այն պատճառով որ չեն կարող հրաժարվել դրանից։Կարողանում եք գնահատել ներկան, ազնիվ, վստահություն ներշնչող հարաբերությունները։

Աղբյուր

Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика