Տիբեթյան հորոսկոպ իմացիր 97% ճակատագիրդ ճշգրտությամբ

Վառ օդային օձ Ծննդյան տարեթիվը՝1940,1952,1964,1976,1988,2000։Այս տարիներին ծնված մարդիկ բավական ոչ միանշանակ և հակասական են:Ցանկացած պահի կարող են բարի փերուց վերածվել չար հրեշի Որպես կանոն նրանք չեն ապրում այլ սավառնում են ամպերում՝երազելով և հասարակ մահկանացուներին վերևից նայելով:Նրանք որպես կանոն,չեն նկատում կյանքի դժվարությունները պարզապես որովհետև չեն բախվում դրանց:Ստացվում է,որ նրանց փոխարեն բոլոր խնդիրները մեկ ուրիշն է լուծում (ծնողները կողակիցը նույնիսկ երեխաները):Այս նշանի մարդիկ ինֆանտիլ են,շատ զգայուն և խոցելի:Նրանք բաց և շփվող են շատ են սիրում ուրախ և անհոգ կյանք

  • Ում հետ ընկերություն անեն՝Սև գոմեշի
  • Ումից խուսափեն՝Կրակի պահապանից
  • Բարգավաճման ժամանակ փետրվար

Կոբրա Ծննդյան տարեթիվը՝1941,1953,1965,1977,1989,2001 Այս նշանի տակ ծնված մարդիկ ի ծնե բանախոսներ փիլիսոփաեր և մանկավարժներ են:Նրանք միշտ ճիշտ ուղին ցույց կտան կասեն ինչ անել:Շատ են սիրում իմաստուն խորհուրդներ տալ:Նրանք հոգատար են և մի քիչ վատնող միշտ փորձւմ են շրջապատողներին օգնել,այնպես որ երբեմն մոռանում են իրենց մասին Սիրառատ են,հաջողակ են հակառակ սեռի շրջանում։Կոբրաները պետք է ավելի շատ մտածեն սեփական կյանքի մասին,ոչ թե ամբողջովին սուզվեն ուրիշների տառապանքների մեջ

  • Ում հետ ընկերություն անեն Թեժ արևի
  • Ումից խուսափեն՝ Վառ օդային օձից
  • Հաջողակ թվեր՝ 1, 13, 25
  • Բարգավաճման ժամանակ՝ հունիս

Կրակի պահապան Ծննդյան տարեթիվը՝1942,1954,1966,1978,1990,2002 Ընտանեկան օջախի պաշտպաններ են,որոնք լույս և ուրախություն են բերում:Տիբեթյան հորոսկոպի համաձայն այս նշանի մարդիկ շատ զարգացած ինտուիցիա ունեն,ինչը հնարավորություն է տալիս մտքի ձայնը համաձայնեցնել սրտի ձայնի հետ:Նրանց ընկերները ջերմորեն են ընդունում,սակայն չնայած դրան՝Կրակի պահապանները չեն կարողանում ազատվել միայնության զգացումից:Այս մարդիկ անհավանական պարկեշտ և ազնիվ են:Նրանց համար բարոյականությունը միշտ առաջին տեղում է:Մի քիչ ամբարտավան և փակ են պահպանողական:Նրանց չի խանգարի մի քիչ ավելի բաց և հանդուրժող լինելը

  • Ում հետ ընկերություն անեն՝ Վանականի
  • Ումից խուսափեն՝ Վառ օդային օձից
  • Հաջողակ թվեր՝ 4, 16, 28
  • Բարգավաճման ժամանակ՝ հունվար

Մաքուր ջրի աղբյուր Ծննդյան տարեթիվը՝1943,1955,1967,1979,1991,2003 Առատաձեռնության,բարության և դրական էներգիայի աղբյուր են:Այսպիսի մարդկանց օտար են դաժանությունը,անարդարությունը և չարչիական ոգին:Նրանք լավ լուրեր և դրական հույզեր են կրում,գնահատում են ընկերական հարաբերությունները դավաճանությունն անթույլատրելի են համարում Այս մարդկաց կարելի է խորհուրդ տալ ավելի հաճախ լսել իրենց ինտուիցիային,այն կօգնի կյանքի ճանապարհն ընտրելիս

  • Ում հետ ընկերություն անեն՝ Նեֆրիտե կոթողի
  • Ումից խուսափեն՝ Կաշվե ապարանջանից
  • Հաջողակ թվեր՝ 5, 17, 29
  • Բարգավաճման ժամանակ՝ մայիս

Նեֆրիտե կոթող Ծննդյան տարեթիվը 1944,1956,1968,1980,1992,2004 Այս նշանի մարդիկ չեն սիրում ամբոխներ և զանգվածայկի միջոցառումներ:Նրանք տանել չեն կարողանում հարկադրանք և ցանկացած ոտնձգություն անձնական տիրույթի նկատմամբ նախընտրում են լռություն և առանձնություն:Շատ ակտիվ են,փայլուն միտք ունեն,ճշմարտության մշտական որոնման մեջ են Շրջապատում սառը և իշխող արիստոկրատի տպավորություն են թողնում:Այս մարդիկ պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն շրջապատողներին,ճկունություն և ըմբռնողականություն սովորեն

  • Ում հետ ընկերություն անեն՝ Մետաղական գոնգի
  • Ումից խուսափեն՝ Սև գոմեշից
  • Հաջողակ թվեր՝ 6, 18, 30
  • Բարգավաճման ժամանակ՝ նոյեմբեր

Մետաղական գոնգ Ծննդյան տարեթիվը՝1945,1957,1969,1981,1993,2005 Այս նշանի մարդիկ հավատարիմ են ազնիվ և առատաձեռն:Նրանք շատ ինքնաքննադատ և զգայուն են:Անխուսափելի են համարում կյանքի ցանկացած շրջադարձ,աշխատում են շրջապատողներին ցույց չտալ իրենց վատ որակները իրենց շատ բաներում սահմանափակում են գայթակղությանը չտրվելու համար Նախընտրում են ապրել ինչ-որ մեկի համար և հանուն ինչ-որ մեկի

  • Ում հետ ընկերություն անեն՝ Նեֆրիտե կոթողի
  • Ումից խուսափեն՝ Լճի կրիայից
  • Հաջողակ թվեր՝ 7, 19, 31
  • Բարգավաճման ժամանակ՝ սեպտեմբեր

Լճի կրիա Ծննդյան տարեթիվը՝1946,1958,1970,1982,1994,2006 Այս նշանի մարդիկ իրենք են վերահսկում իրենց ճակատագիրը՝բարենպաստ պայմաններ ստեղծելով մտահղացումը կյանքի կոչելու համար:Նուրբ և հավատարիմ են,նրանց համար օտար են ինտրիգներն ու հնարքները:Սակայն չպետք է մոռանան որ իրենց շրջապատող մարդիկ այնքան էլ լավը և միամիտ չեն

  • Ում հետ ընկերություն անեն Կրակի պահապանի
  • Ումից խուսափեն՝ Մետաղական գոնգից
  • Հաջողակ թվեր՝ 8, 20, 30
  • Բարգավաճման ժամանակ՝ ապրիլ

Կաշվե ապարանջան Ծննդյան տարեթիվը՝1947,1959,1971,1983,1995,2007Այս տարիներին ծնված մարդկանց գրավում է առեղծվածը նրանց հետաքրքրում է ցանկացած գաղտնիք և հանելուկ:Մենակության վախից այս մարդիկ մշտապես նոր ընկերներ են փնտրում:Խիստ գրավիչ կնոջ կամ կնամոլի դիմակի տակ հաճախ թաքնված են լինում ներքին բարդույթներ և անվստահություն:Այս մարդիկ ատում են ագրեսիան և վեճերը,բայց իրենց ամբողջ անկախությամբ հանդերձ՝հուզականորեն կապված են մնում ամենամտերիմ մարդկանց

  • Ում հետ ընկերություն անեն՝ Թեժ արևի
  • Ումից խուսափեն՝ Վանականից
  • Հաջողակ թվեր՝ 9, 21, 23
  • Բարգավաճման ժամանակ՝ մարտ

Սև գոմեշ Ծննդյան տարեթիվը՝1948,1960,1972,1984,1996,2008 Գործում է ուղիղ,երբեք կողմնակի ճանապարհներով չի գնում,նախընտրում է միանգամից ամեն ինչ պարզաբանել տհաճ իրավիճակնրից խուսափելու համար:Այս նշանի մարդիկ ուժեղ են և վստահ իրենց անխոցելիության հարցում,ինչով էլ գրավում են շրջապատողներին:Տիբեթյան հորոսկոպը խորհուրդ է տալիս ուշադիր վերաբերվել իր թշնամիներին նրանց թերագնահատել պետք չէ:Նրանք երբեմն շատ վտանգավոր են լինում

  • Ում հետ ընկերություն անեն՝ Վառ օդային օձի
  • Ումից խուսափեն՝ Կոբրայից
  • Հաջողակ թվեր՝ 10, 22, 29
  • Բարգավաճման ժամանակ՝ հուլիս

Նոր լուսին Ծննդյան տարեթիվը 1949,1961,1973,1985,1997,2009 Այս մարդիկ երազող են,զգայուն և նուրբ սակայն կարող են իրենց ակտիվորեն դրսևորել գործերում և կրքոտ սիրո մեջ:Նոր լուսինը շատ փոփոխական է խանդոտ և ոչ մշտական Այս մարդիկ պետք է վերահսկեն իրենց սեփական հույզերը և տրամադրության փոփոխությունները

  • Ում հետ ընկերություն անեն՝ Վառ օդային օձի
  • Ումից խուսափեն՝ Նեֆրիտե կոթողից
  • Հաջողակ թվեր՝ 11, 23, 31
  • Բարգավաճման ժամանակ՝ օգոստոս

Թեժ արև Ծննդյան տարեթիվը՝1950,1962,1974,1986,1998,2010 Այս նշանի մարդիկ լի են կենսական ուժով և լավատեսությամբ:Հավատարիմ ընկեր և օգնական են,նրանց վրա հանգիստ կարելի է հույս դնել ցանկացած իրավիճակում:Այս նշանի մարդիկ ամենից շատը վախենում են ազատությունը կորցնելուց:Ցանկացած բարդ իրավիճակ հարթում են ապշեցնող արագությամբ և զարմանալի շահավետությամբ իրենց համար:Այս մարդիկ տարեցտարի դառնում են ավելի հանգիստ պակաս անխոհեմ և կենսուրախ

  • Ում հետ ընկերություն անեն՝ Կաշվե ապարանջանի հետ
  • Ումից խուսափեն՝ Կրակի պահապանից
  • Հաջողակ թվեր՝ 12, 24, 26
  • Բարգավաճման ժամանակ՝ հոկտեմբեր

Վանական Ծննդյան տարեթիվը՝1951,1963,1975,1987,1999,2011 Այս նշանի մարդիկ շատ նպատակային են:Նրանց հնարավոր չէ շեղել մեկ անգամ ընտրված ճանապարհից:Միաժամանակ կենսուրախ,շփվող են,կենդանի երևակայություն ունեն,շատ են սիրում քննարկել և վիճաբանել:Մարդկանց մեջ գնահատում են բարությունը անկեղծությունը,անմիջականությունը,շփման մեջ թեթևությունը Սիրո գործերում նվիրված են,մշտական,ընդունակ չեն ստորության և դավաճանության:Վեճերից խուսափելու համար լավ կլինի ավելի ներողամիտ լինեն շրջապատողների հանդեպ

  • Ում հետ ընկերություն անեն՝ Կրակի պահապանի հետ
  • Ումից խուսափեն՝ Մաքուր ջրի աղբյուրից
  • Հաջողակ թվեր՝ 11, 23, 28
  • Բարգավաճման ժամանակ՝ դեկտեմբեր
Հավանեցիք? Կիսվեք Ձեր ընկերների հետ
INTERESTING NEWS
Яндекс.Метрика