Շատ քչերին է հայտնի այն մասին,որ կենդանակերպի բոլորին հայտնի նշաններից բացի գոյություն ունի ևս մեկ հորոսկոպ որը պատմում է մարդկանց էության մութ կողմերի մասին:Հին ժամանակներում շատ ժողովուրդներ ստվերային հորոսկոպն ընդունում էին ոչ պակաս լրջությամբ քան կենդանակերպայինը:Այս 2 հորոսկոպները լրացնում են իրար
Կենտավրոս (08.01 12.02) Բոլորին հայտնի է որ Կենտավրոսը կիսամարդ-կիսաձի է:Այս նշանի տակ ծնված մարդկանց մոտ գազանային էությունը միշտ գերակշռում է մարդկայինի վրա:Կենտավրոսի նշանի տակ ծնվածները հազվադեպ են կարողանում վերահսկել նախանձը,սեռական ցանկությունը, կատաղությունը, ինչպես նաև վախը:Անկախ անձնավորություններ են դրա համար հաճախ նրանց բոլոր գործողություններին վերահսկում են էմոցիաները այլ ոչ թե բանականության ձայնը:
Հարպիա (13.02 18.03) Դիցաբանության մեջ Հարպիան նկարագրվում է՝որպես թևավոր էակ:Այս արարածի ճանկերը մահաբեր են:Հարպիան հանդիսանում է վրիժառության խորհրդանիշ:Այս նշանի տակ ծնված մարդուն հեշտ չէ ներել իրեն վիրավորողին:Նախանձը և դժգոհությունը կարող են նրա մեջ ապրել երկար ժամանակ:Եթե մարդ-հարպիայի թշնամիները պարտվում են կամ նրանց հետևում է դժբախտությունը ապա այս նշանի մարդիկ բավարարվածություն են զգում:
Պեգաս (19.03 24.04) Պեգասը դիցաբանության մեջ հանդիպում է թևավոր ձիու տեսքով:Պեգասի նշանի տակ ծնված մարդն իրեն բարձր է դասում բոլորից և սավառնում է օդում Բայց հաճախ՝միայն իր պատկերացումներում: Մարդ-պեգասները հպարտ են:Հաստատ համոզված են,որ իրենք ստեղծված են մեծ նպատակի և լավագույն ճակատագրի համար այլ ոչ նրա,ինչ իրենց է բաժին հասել:Միատոն աշխատանքը կարող է նրանց խելագարեցնել:Ռոմանտիզմը նրանց համար օտար է և անհասկանալի:Դա հանգեցնում է մեկ բանի նրանցից չի հեռանում այն միտքը,որ ամեն ինչ անպայման պետք է ավելի լավ լինի,քան կա տվյալ պահին:
Կերբերոս (25.04 30.05) Շատերին է հայտնի որ Կերբերոսը երեքգլխանի շուն է,որը պահպանում է մեռյալների թագավորության մուտքը:Կերբերոսը գերազանց խորհրդանշում է այդ նշանի տակ ծնված մարդկանց:Շատ չար և ագրեսիվ անձնավորություններ են:Պատրաստ են պատառոտել իրենց վիրավորողներին:Եթե մարդ-կերբերոսներն ազատություն չեն տալիս իրենց կատաղությանը ապա նրանց մոտ դեպրեսիա է սկսվում:Նրանք ապրում են անընդհատ սթրեսի մեջ:
Սատիր (31.05 03.07) Այս մարդկանց առաջնորդում է ոչ այլ ինչ քան սեքսը:Նրանց համար ուրիշ ոչինչ գոյություն չունի և սեքսը կառավարում է նրանց Ամենահետաքրքիրն այն է,որ նրանք այդ մասին գիտեն և չեն թաքցնում:Սատիրի նշանի տակ ծնված կանայք հաճախ քանդում են ուրիշների ընտանիքները:Տղամարդ-սատիրներն ամոթ չունեցող կնամոլներ են:Այնտեղ որտեղ նրանք են միշտ լինում են քանդված ընտանիքներ և կոտրված սրտեր:Մարդ-սատիրներին ուղղակի անհրաժեշտ է այսպիսի կյանք վարել և անպայման բավարարել ցանկությունները:Հակառակ դեպքում՝նրանք դառնում են սեռապես մտահոգ և ծայրահեղ վտանգավոր:
Սիրենա (04.07 10.08) Դիցաբանության մեջ Սիրենան հայտնի է,որպես ծովային հավերժահարս ով տիրապետում է նավերին հրապուրող քաղցր ձայնի:Եվ շատ նավեր քաղցրաձայն ջրահարսներին փնտրելիս փշրվում էին ժայռերին զարնվելով:Այս նշանի տակ ծնված մարդիկ նպատակներին հասնելու համար միացնում են իրենց հմայքի 100 տոկոսը և նրանց համար կարևոր չէ թե դա ինչպես կանդրադառնա շրջապատի վրա:Կին-սիրենաները՝որպես կանոն շիկահեր են:Նրանց կարծեցյալ անօգնականությունը թույլ է տալիս գերազանց խաղալ տղամարդկանց հետ Պետք է նշել որ տղամարդիկ էլ ներկայանում են՝ որպես միամիտ պատանիներ:
Արծվառյուծ (11.08 15.09) Այս արարածը կիսաարծիվ-կիսաառյուծ է ով տիրապետում է մեծ ուժի:Վայրագությամբ և ռազմատենչությամբ նրա հետ ոչ ոք չի կարող հավասարվել Այս խորհրդանիշը ճշտությամբ բնութագրում է այն մարդկանց,ովքեր ծնվել են այս նշանի տակ:Ուղնուծուծով ֆանատիկոսներ են:Այն ինչին նրանք հավատում են,կպաշտպանեն ակտիվ և ռադիկալ գործողություններով:Հին դարերում Արծվառյուծի նշանի տակ ծնված մարդիկ ներքաշված էին լինում տարբեր կուլուարային խաղերի մեջ,որոնց արդյունքը միշտ լինում էր գաղափարական մոտիվներով մահապատիժը:
Քիմեռ (16.09 22.10) Քիմեռը բազմաթիվ դեմքեր ունեցող դիցաբանական արարած է:Որպես կանոն՝գերադասում է ներկայանալ Օձ-Այծ-Առյուծ կերպարով:Այս նշանի տակ ծնված մարդիկ երեսպաշտ են:Կախված իրավիճակից՝ փոխում են դիմակները:
Սֆինքս (23.10 – 30.11) Մարդ-սֆինքսներն օժտված են սառը հաշվենկատությամբ և արտասովոր խորամանկությամբ:Միշտ աշխատում են ուրիշներից ավելի խորամանկ լինել Հարկավոր է նշել որ դա նրանց մոտ ստացվում է առանց դժվարության:Նրանք կախված են նյութական բարիքներից,դրա համար,եթե Սֆինքսին հաջողվում է գումար տնտեսել,նա շատ երջանիկ է լինում:
Մինոտավրոս (01.12 07.01) Այս արարածը ցլի գլխով մարդ է:Մինոտավրոսի նշանի տակ ծնված մարդիկ իրենց գազանային էության ստրուկն են:Նրանք երբեք չեն կարող առաջատարներ դառնալ Նրանց ճակատագիրը հոտի մաս լինելն է:Մինոտավրոսներն ընդունակ չեն կարևոր որոշումներ կայացնել,նրանց համար շատ ավելի հեշտ է անել այն,ինչ ուրիշներն են ասում Նրանք հեշտությամբ ենթարկվում են ուրիշի կամքին,բայց միայն այն դեպքում,եթե այն չի հակասում իրենց առաջնային կենդանական բնազդին: