Ո՞րն է կենդանակերպի այս 3 նշանների դժբախտության պատճառը։

Հարվարդի համալսարանի գիտնականները մի շարք ուսումնասիրությունների արդյունքում առանձնացրել են կենդանակերպի 3 ամենադժբախտ նշաններին։ Ինչու՞մն է նրանց դժբախտությունը։

1. Ձկներ

Հարցումների համաձայն, Ձկների նշանի տակ ծնված մարդկանցից 10.000-ը իրենց երջանիկ չեն համարում։ Սովորաբար նրանք փակված են իրենց մեջ և առանձնացած են աշխարհից։ Իրենց ինքաբացահայտումը շատ հաճախ վերածվում է ինքնաքննադատության, ինչը անվստահություն է առաջացնում։ Ձկներին այնպիսի մեկն է պետք, ով կօգնի նրանց հաղթահարել բոլոր դժվարություններն ու դառնալ սեփական ես-ի լավագույն տարբերակը։ Այս նշանի մարդկանց հազվադեպ է հաջողվում հարազատ հոգի գտնել, քանի որ ոչ ստանդարտ մտածելակերպ ունեն։

2.Խեցգետին

Այս նշանի մարդիկ իրենց երջանիկ չեն համարում։ Նրանք շատ հոգեբանական խնդիրներ ունեն։ Հաճախ են թերագնահատում իրենց ու իրենց հնարավորությունները։ Իրենց թույլ կամքը հաճախ վնասակար սովորությունների է հանգեցնում, որոնցից ազատվելը բավականին դժվար է լինում։Ընտանեկան կյանքում այս մարդիկ երկրորդական դերում են, ինչը չի ավելացնում իրենց երջանկության զգացումը։

3. Կույս

Բավականին լարված և կենտրոնացված Կույսերին մի փոքր թեթևությունը չէր խանգարի։ Ավելորդ լարվածությունն ու պատասխանատվությունը մի կողմ դնելը միգուցե օգներ գտնել երջանկություն, սակայն Կույսերը հաճախ են իրենց զոհի տեղ դնում և բարդացնում իրենց կյանքը։ Հաջողությունը հազվադեպ է ժպտում այս նշանի մարդկանց։
Написать в Elmira Hayrapetyan

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS