Երբ նրանք բարկացած են, ավելի լավ է չկանգնել նրանց ճանապարհին։ Կանանց ընդունված է համարել թույլ սեռի, բայց դա այդպես չէ, հատկապես այս 3 նշանի հետ հարաբերություններում։
Խոյ
Նրա ուժը բնական է, քանի որ նա իսկապես այդպիսին է: Նա գիտի, որ երբեմն իր անձը կարող է բավականին վախեցնել ուրիշներին, բայց այս կինը պաշտպանողական ռեակցիայի է դիմում միայն այն դեպքում, եթե չգիտի, թե ինչ սպասել դիմացինից:Նա երբեք չի փորձի կեղծ հայացք նետել՝ սպառնալից տեսք ունենալու կամ ինչ-որ մեկին վախեցնելու համար: Հաճախ այս կողմը կարելի է տեսնել, երբ նա պաշտպանում է իրեն կամ իր ընկերներին, քանի որ ոչ ոք իրավունք չունի վատ վերաբերվել Խոյին և նրա սիրելիներին:
Ցուլ
Ցուլ կնոջը դժվար թե կարելի է ուժեղ անվանել, բայց գիրքը չպետք է դատել շապիկով։ Ցուլ կանանց վտանգավոր կողմը դրսևորվում է, երբ նրանք պաշտպանում են սիրելիին, քանի որ նրանց համար ավելի կարևոր բան չկա, քան այն մարդիկ, ում սիրում են։Նման կնոջը բարկացնելու համար բավական կլինի, որ մեկ անգամ ասեք, որ ինչ-որ մեկը ձեզ վիրավորել է։ Նա արդարություն կփնտրի ոչ այնքան իր, որքան հանուն ուրիշներիպ, քանի որ նրա համար չկա ավելի կարևոր բան, քան սիրելիների անվտանգությունը:
Այծեղջյուր
Այծեղջյուր կնոջ հետ կատակները վատ են: Մինչ Կենդանակերպի մյուս բոլոր նշանները պաշտպանում են իրենց ընկերներին, նա մտածում է միայն իր մասին։ Մարդիկ անմիջապես հավատում են, երբ նա ասում է, որ իրեն ուրիշի կարծիքը չի հետաքրքրում։Այծեղջյուր կնոջ ուժեղ արտաքին կողմը, մեծ մասամբ, նախատեսված է իրեն պաշտպանելու այն մարդկանցից, ովքեր փորձում են իջեցնել իր ինքնագնահատականը: Երբեմն նա կարող է փորձել հեռանալ այդպիսի մարդկանցից, բայց եթե դա չօգնի, ապա նա ստիպված կլինի օգտագործել ծանր հրետանի: