Խոյ Խոյերը սիրում են խաբել,երբ չեն ուզում որևէ բան անել:Բայց նրանք մեղմ ասած վարպետ ստախոսներ չեն այնպես որ որպես կանոն շատ հեշտ կարելի է կռահել որ Խոյը ստում է:Նրանք բավականին հաճախ են ստում բայց դրան նշանակություն չեն տալիս
Ցուլ Կենդանակերպի տվյալ նշանի ներկայացուցիչները սիրում են խաբել հակառակ սեռի վրա տպավորություն թողնելու համար:Չի կարելի նրանց ամենաստախոս կոչել,բայց նրանք կարող են խաբել և նույնիսկ աչքն էլ չթարթել չէ որ նրանց համար դա ուշադրություն գրավելու միջոց է
Երկվորյակներ Երկվորյակները չափավոր են ստում,բայց գործնականում անհնար է որոշել դա որովհետև նրանք շատ հմտորեն են խաբում:Նրանք այն մարդիկ են որոնք կարող են ճշմարտությունն ասել բայց դուք կվախենաք ու կմտածեք թե նրանք ձեզ խաբում են և հակառակը
Խեցգետին Խեցգետինները ծայրաստիճան վեհանձն ու ազնիվ են:Սա հավանաբար Կենդանակերպի ամենաազնիվ նշանն է:Միակ իրավիճակը,երբ նրանք խաբում են կարելի է կոչել հանուն փրկության սուտը նրանք մինչև վերջ չեն ասում ճշմարտությունը,եթե կարծում են,որ դա անընդունելի է զրուցակցի համար
Առյուծ Առյուծները քիչ են ստում բայց դա իրոք վարպետորեն են անում:Նրանք հիշում են այն ամենը ինչ ասել են այդ պատճառով նրանց բացահայտել կարող է միայն պրոֆեսիոնալը Նրանք դա անում են այն բանի համար միայն,որ շրջապատի վրա տպավորություն գործեն, ցույց տան իրենց կարգավիճակը և հեղինակությունը
Կույս Կույսը ստի առումով բացառիկ նշան է:Նրանք սիրում են հաճախ խաբել բայց ինչպես Խեցգետինները,խաբում են միայն չվիրավորելու համար կամ էլ բարի նպատակ հետապնդելիս:Ամենահետաքրքիրն այն է,որ նրանք վիրավորվում են այն մարդկանցից ովքեր կռահել են իրենց սուտը
Կշեռք Կշեռքները խաբել չգիտեն նրանց բացահայտելը հեշտ է,սակայն իրականում նրանց տաղանդն ավելի խորն է թաղված:Այն Կշեռքները,որոնք իրենց մեջ ստի տաղանդ են հայտնաբերել լիովին օգտվում են դրանից:Սակայն ամենամտերիմներին երբեք չեն ստում
Կարիճ Սա ամենասարսափելի ստախոսն է որն ամեն ինչի կդիմի միայն թե իրեն չբացահայտեն:Կարիճները ստում են միայն խղճահարության զգացում առաջացնելու կամ էլ մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու համար:Սա Կենդանակերպի ամենաստախոս նշանն է,որի հետ պետք է ավելի զգույշ լինել և չասել որ բացահայտել եք իրենց
Աղեղնավոր Աղեղնավորները սիրում են խաբել գունազարդել ճշմարտությունը բայց մեծ սուտ չեն ասի:Մշտական փոքրիկ ստերը չափազանց նյարդայնացնում են բայց ընդհանուր առմամբ Աղեղնավորներն ամենաստախոս մարդիկ չեն
Այծեղջյուր Այծեղջյուրները սիրում են խաբել հակառակ սեռի ներկայացուցչին՝նրա բարեհաճությանն արժանանալու համար:Նրանք նաև ստի են դիմում,երբ անհրաժեշտ է ցույց տալ սեփական կարգավիճակը որը գուցե ընդհանրապես գոյություն չունի:Հաճախ նրանք ծայրաստիճան ստախոս են բայց հեշտորեն բացահայտվող մարդիկ են
Ջրհոս Ջրհոսները նախընտրում են ոչ թե ստել,այլ ոչինչ չասել:Նրանք ոչինչ չեն չափազանցնի Ուղղակի կասեն,որ անիմաստ է այս կամ այն թեմայով խոսելը և կշարունակեն լռել այն մասին,ինչի մասին անհրաժեշտ են համարում լռել:Քչերը կարող են շատ մոտիկից ճանաչել նրանց
Ձկներ Ձկները ծայրաստիճան ստախոս են երբեմն գուցե նույնիսկ ավելի ստախոս են,քան Կարիճները:Այդ մարդիկ ստում են բոլորի նման թվալու համար:Նրանք հեքիաթներ են պատմում իրենց իրենց անձնական կյանքի մասին:Նրանց բացահայտելը բարդ չէ,իսկ նրանց ստերը սովորաբար անվնաս են: