Խոյ
Խոյ կանայք կարողանում են այնպես անել,որ իրենց նկատեն և նույնիսկ հիշեն առաջին հայացքից։Նրանք սիրում են վառ հագուստներ բայց ուշադրություն են գրավում ոչ թե հագուստով այլ ամբողջ կերրպարով դրանում համադրվում են կյանքի հանեպ սերը հարազատությունը և ցանկությունը լինել սիրված:
Ցուլ
Այս նշանի ներկայացուցիչները կարող են նվաճել հմայքով և փափկությամբ:Միայն դրանից հետո տղամարդիկ հայտնաբերում են,որ այդ փափկության հետևում ուժեղ և կամային բնույթ են կրում։Ցուլ կանայք ունեն հիանալի ճաշակ,այնպես որ միշտ գեղեցիկ և բնական տեսք ունեն:Նրանք կարող են ընտրել երանգներ և գույները ինչպես ոչ ոք:
Երկվորյակներ
Երկվորյակ կանայք կարողանում են տարբեր լինել այդ պատճառով նրանք շատ հաճախ պատկերի փոփոխության կարիք ունեն,ընդ որում հաճախ՝արմատական փոփոխության։Նրանք այնպիսի տեսք են ունենում,ինչպես հուշում է նրանց աշխարհայացքը այդ պահին:Մեկ բան ակնհայտ է նման կնոջը դժվար է չնկատել մյուսների շրջանում։
Խեցգետին
Խեցգետին կանայք նրբագեղ և օրիգինալ են ինչն արտացոլում է հագնվելու և շպարվելու իրենց ձևը Նրանք չեն սիրում շատ գրավիչ և վառ պատկերներ բայց նրանք գիտեն թե ինչպես պետք է ընդգծել իրենց ոսկեղենը կամ աքսեսուարը:
Առյուծ
Էգ առյուծները կարողանում են օգտվել իրենց գեղեցկությունից,նույնիսկ եթե այն նրանց մոտ բացակայում է։Պարադոքս,բայց այդպես էլ կա: Նույնիսկ եթե նրանք չունեն կատարյալ հատկանիշները միևնույն է թվում է,որ շատ գեղեցիկ են:Գուցե պատճառն այն է որ իրենց բնական հմայքը,որ աչքի է զարնում նրանց ժպիտի մեջ է:
Կույս
Կույս կանանց պարզապես հաճելի է նայել։Նրանք կարող են գեղեցկուհի չլինել,բայց այնքան հմտորեն ներկայացնել իրենց գեղեցկությունը,որ մյուսները միայն հիանան:Նրանք ուշադիր հետևում են իրենց,իրենց մաշկին և արարքներին այդ պատճառով էլ նրանք կախարդական թարմություն ունեն:
Կշեռք
Այս նշանի կանայք օժտված են հին աստվածուհիներին բնորոշ գեղեցկությամբ։Նրանք ունեն արտահայտիչ դեմք և շատ գեղեցիկ ձեռքեր։Պետք է նշել որ երբեմն Կշեռքներն իրենք են փչացնում իրենց ներդաշնակ պատկերը հագուստի կամ մազերի գույնի ընտրությամբ:բայց դրանք արագ շտկվում են:Բացի այդ նրանք շատ գեղարվեստական են,որը տալիս է նրանց լրացուցիչ հմայք:
Կարիճ
Այս նշանի ներկայացուցիչները շատ գրավիչ են և որպես կանոն,իրենց կատարյալ են համարում:Բայց նրանց գեղեցկությունը ոչ թե սովորական է այլ ամենայն հավանականությամբ,էկզոտիկ:Դրան պետք է ավելացնել նրանց ցանկալիություն որը ձգում է տղամարդկանց մագնիսի պես: Դա է պատճառը, որ Կարիճները գիտեն իրենց գինը և շատ հպարտ են իրենց համար:
Աղեղնավոր
Աղեղնավոր կանայք այնպիսի խարիզմա ունեն,որ իրենց արտաքինը նույնիսկ նշանակություն չունի. նրանց սիրում են գրեթե բոլորը։ Եթե այս նշանի ներկայացուցիչը գեղեցիկ է, ապա պարզապես անհնար է անտարբեր անցնել կողքով: Խնդիրն այն է, որ Աղեղնավորները շատ հաճախ ծուլանում են պատշաճ ուշադրություն դարձնել իրենց արտաքին տեսքին:
Այծեղջյուր
Այս նշանի ներկայացուցիչները սիրում են իրենց տեսքը թեև նրանց բացարձակապես չի հետաքրքրում որ նրանք կարող են ինչ-որ մեկին դուր չգալ: Նրանք հեշտությամբ ստեղծում են իրենց օրիգինալ ոճը, որը կարող է նույնիսկ դառնալ նորաձևություն:
Ջրհոս
Ջրհոս կանայք օրիգինալ նկարներ են, որոնց մասին երազում են բազմաթիվ Կոլեկցիոներներ։Նրանք գրավիչ են ոչ միայն արտաքնապես նրանց ներսում կարծես փայլում է լույսը,որը ձգում է տղամարդկանց հայացքները, անկախ նրանից թե Ջրհոս կինը կլինի սովորական վերնաշապիկով, թե՝ երեկոյան զգեստով:
Ձուկ
Այս նշանի ներկայացուցիչները Կենդանակերպի պանթեոնում ամենագեղեցիկներից են: Նրանք գրավում են տղամարդկանց ոչ միայն տեսքով, այլև առեղծվածային կերպարով: Նրանք երբեք թույլ չեն տա իրենց գռեհիկ երևալ և նրանց տեսքը միշտ ուշադիր մտածված է ու ներդաշնակ։