Ինչ են հուշում աստղերը Աստղագուշակ մայիսի 9 ի համար

Խոյ.Այսօր գործեք վճռական`դա կլինի հաջողության հասնելու ձեր գլխավոր գրավականը:Որքան էլ որ պահերով անբարենպաստ թվա ստեղծված իրավիճակը չհանձնվեք`խնդիրները լուծելու ձևերը միևնույն է`կգտնվեն դրա հետ մեկտեղ էլ ընկերները հաստատ ձեզ օգնության ձեռք կմեկնեն:Անձնական հարաբերություններում ոչ միայն կարելի է այլև անհրաժեշտ է նախաձեռնություն դրսևորել:Օրվա ընթացքում ամեն կերպ խուսափեք գերհոգնածությունից`այն կարող է խրոնիկ հիվանդությունների պատճառ դառնալ:Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներին նոր հրապույրներ և հետաքրքրություններ են սպասում:

Ցուլ.Հաջող և խոստումնալից օր է,իսկ դուք էլ հիանալի կարգավորում եք բոլոր այն գործերը ինչին ձեռնամուխ եք լինում:Կարելի է նոր,այդ թվում և բարդ գործեր ձեռնարկել անհաջողություններից չվախենաք:Լավ են անցնում բանակցությունները կարելի է ստորագրել կարևոր փաստաթղթեր և կնքել գործարքներ:Մտերիմների հետ հեշտությամբ եք լեզու գտնում և անգամ այն դեպքերում,երբ քննարկման առարկա են դառնում հակասական ու տհաճ հարցեր,միևնույն է`վեճեր չեն առաջանում:Օրվա երկրորդ կեսին հաճելի լուրեր և անսպասելի առաջարկներ կստանաք:Այսօր արժե հիշել առողջ ապրելակերպի կանոնները հատկապես հետևել ճիշտ սնվելու կանոններին:

Երկվորյակներ.Այսօր ձեզ սխալներից ու վրիպումներից կօգնի խուսափել մանրուքները նկատելու ձեր ունակությունը անգամ այնպիսի մանրուքները որոնք շրջապատին բոլորովին անէական են թվում,իսկ ձեզ համար դրանք կարող են կարևոր դեր խաղալ:Ցանկալի չէ գործ ունենալ ազդեցիկ մարդկանց հետ,քննարկել գործնական պլաններ`վտանգ կա որ դրանք կիրականացեն առանց ձեր մասնակցության:Խոշոր նախագծերի ավելի լավ է մոտ չգալ,սահմանափակվելով ընթացիկ խնդիրների լուծմամբ:Դուք դժվարությամբ եք ճիշտ կարծիք կազմում շրջապատի մասին այնպես որ նոր ծանոթությունները դժվար թե հաջողված լինեն:

Խեցգետին.Հիանալի օր է բանակցությունների և ցանկացած կարևոր հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու համար:Կարելի է տեսակցություններ նշանակել այնպիսի մարդկանց հետ,ում վրա դուք ցանկանում եք լավ տպավորություն թողնել Ցանկալի է հասարակական կյանքում և բարեգործական միջոցառումներում ձեր ակտիվ մասնակցությունը:Դուք նաև շանս ունեք գրավել ազդեցիկ մարդկանց ուշադրությունը և ստանալ նրանց աջակցությունը:Հարմար օր է փորձի փոխանակման ուրիշների գաղափարները քննարկելու,կոնֆերանսներում և սեմինարներում մասնակցելու համար:Բաց մի թողեք ինչ-որ նոր բան սովորելու մտահորիզոնն ընդլայնելու հնարավորությունը:

Առյուծ.Այսօր ձեզ չեն վախեցնում ոչ դժվարությունները ոչ էլ խոչընդոտները,և դուք դրանք հեշտությամբ հաղթահարում եք նպատակին հասնելու ճանապարհին:Ծագում են գերազանց գաղափարներ,որոնք հնարավոր կլինի իրականացնել մոտ ապագայում:Դուք ոչ միայն հիանալի կարգավորում եք սեփական գործերը այլև հաճույքով օգնում շրջապատին:Օրը հարմար է գնումների համար,ընդ որում դուք ոչ միայն իրեր ձեռք կբերեք ձեզ համար այլև մտերիմների քանի որ այսօր ձեզ ճաշակը ձեզ չի դավաճանում և ընտրության մեջ էլ հաստատ չեք սխալվի:Օրը լի է անակնկալներով հիմնականում`հաճելի:

Կույս.Այսօր լուրջ խնդիրները կարող են ծագել այն բանից որ դուք առաջնորդվում եք զուտ ձեր սեփական շահերով և սեփական կարծիքով,բոլորովին հաշվի չառնելով շրջապատի ցանկությունն ու փորձը:Հարաբերությունները կարող են փչանալ լրջորեն և երկարատև,եթե դուք նրբանկատ և ուշադիր չլինեք:Անբարենպաստ օր է ուսման համար,նոր տեղեկատվությունը վատ է յուրացվում դուք դժվարությամբ եք կարողանում վերլուծել ստացված տեղեկությունները:Ցանկալի չէ աշխարհիկ միջոցառումների այցելելը իսկ եթե այդտեղ գտնվել այնուամենայնիվ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին:

Կշեռք.Հաճելի և հանգիստ օր է,որը ձեր առջև բացում է հետաքրքիր հեռանկարներ:Ձեր գլխավոր խնդիրն է լինելու նկատել դրանք և բաց չթողնել շանսերը:Ժամանակի հետ աճում է կենսական ներուժը ընդ որում նախանձել կարելի է ոչ միայն ձեր եռանդին այլ այն բանին, թե ինչպես եք դուք կարողանում այն ուղղորդել խաղաղ հունով:Ձեր հաջողությունները բարձրացնում են ինքնագնահատականը և համապատասխանաբար էլ`տրամադրությունը:Օրը հարմար է առկա խնդիրների շուրջ հանգիստ վիճակում մտորելու համար`դուք հաստատ կգտնեք դրանց լուծման տարբերակները:

Կարիճ.Դուք լի եք կենսական եռանդով,որը ոչ միշտ է հաջողվում ուղղորդել խաղաղ հունով Նյարդային լարվածությունը շատ բարձր է,իսկ ձեր գործունեությունն էլ`փոքր-ինչ քաոսային:Ինչ-որ լուրջ հաջողությունների հնարավոր կլինի հասնել միայն այն դեպքում եթե ձեր գործողությունները վերահսկի որևէ խելամիտ ու փորձառու մարդ:Վատ օր չէ ֆինանսական առումով`հնարավոր են դրամական մուտքեր չի բացառված նաև հին պարտքերի վերադարձ:Բարենպաստ օր է գործարքներ կնքելու անշարժ գույք ձեռք բերելու,բնակավայրը կամ աշխատանքը փոխելու համար:

Աղեղնավոր.Գերազանց օր է հրապարակային ելույթների,աշխարհիկ միջոցառումների այցելելու համար:Ձեզ կհաջողվի նվաճել նոր ծանոթների համակրանքը,հեշտության կհաստատեք նոր և հետաքրքիր կապեր,որոնք գործնական առումով լուրջ հեռանկարների հնարավորություններ կբացեն Չի բացառված նաև ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:Փաստաթղթերի հետ աշխատելիս անհրաժեշտ է հստակություն,ճշգրտություն և մանրուքների նկատմամբ խիստ ուշադիր վերաբերմունք:Օրը բարենպաստ է ձեռագործության խոհարարական փորձարարությունների համար:Տան գործերը ձեզ այսօր ձանձրալի չեն թվա:

Այծեղջյուր.Բավական բարենպաստ օր է տարբեր շփումների համար:Ձեզ կհաջողվի ոչ միայն լեզու գտնել շրջապատի հետ այլև նրանց աջակցությունը ստանալ:Օրը բարենպաստ է նաև համատեղ նախագծերի վրա աշխատել սկսելու համար Բեղմնավոր համագործակցությունը կարող է ծառայողական սիրավեպի սկիզբը դնել:Դուք ձեր առջև նոր նպատակներ եք դնում կառուցում պլաններ և վերանայում եք գերակայությունները:Օրվա իրադարձությունները կհուշեն թե որ ուղղությամբ պետք ջանքեր թափել որպեսզի լավագույն արդյունքների հասնել:Հաճելի կանցնել ուղևորությունները:

Ջրհոս.Օրը ձեզ հնարավորություն տալիս դրսևորել ձեր լավագույն որակները:Դուք շանս ունեք վաղուց ձեզ համար հետաքրքիր մարդու համակրանքը նվաճելու,կամ էլ գտնել նոր երկրպագուներ:Օրը հարմար է իրաբավանական հարցեր լուծելու իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ շփումներ ունենալու համար:Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար բացվում են նոր գործնական հեռանկարներ:Հարմար օր է ուղևորությունների համար այդ թվում և արտերկրյա ինչպես նաև հեռվից եկած մարդկանց հետ շփումների էկզոտիկ խոհանոցով ռեստորաններ այցելելու էթնիկ ոճի իրեր գնելու համար:

Ձկներ.Սա ամենաթեթև և հաջող օրերից չէ սակայն նաև այն չի նշանավորվի լուրջ խնդիրներով:Ստիպված եք լինելու զբաղվել մի քանի գործով միանգամից ընդ որում քանի որ դրանք բոլորն էլ ուշադրություն և կենտրոնացվածություն են պահանջում որոշ ժամանակ անց,դրանք գլուխ բերելուց հետո,ուղղակի ուժասպառ կլինեք:Ամենաբարենպաստ օրը չէ նաև գործնական բանակցությունների համար`ձեզ համար դժվար է լինելու ընտրել խոսակցության ճիշտ տոնայնությունը,ընդհանուր հայտարարի գալ Ցանկալի չէ գործարքներ կնքել,որոնք կապված են անշարժ գույքի և ցանկացած տեսակի խոշոր ունեցվածքի հետ:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS