Ինչ են հուշում աստղերը Աստղագուշակ Հունիսի 13 ի համար

Խոյ.Դեն նետելով ամեն մի ավելորդ ու ոչ կարևոր բան,դուք այսօր սլանում եք դեպի ձեր առջև դրված նպատակը որին կհասնեք շատ մոտ ապագայում:Ձեր պատվասիրությունը հզոր ուժ է,այնպես որ պետք չէ զարմանալ որ ձեր մրցակիցները և անբարյացկամները սարսափահար փախչում են:Այսօր շատ սուր է ձեր նախազգացումը դրա շնորհիվ է,որ դուք ակնթաթորեն ճիշտ որոշումներ եք կայացնում և դա վերաբերում է ոչ միայն գործնական ոլորտին այլև`անձնական կյանքին։Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ:Սակայն նոր հարաբերություններ սկսելուց առաջ,դուք պետք է ճիշտ գնահատեք սեփական սպասումները և ցանկությունները հակառակ դեպքում կհայտնվեք տհաճ իրավիճակում

Ցուլ.Այսօր դուք շատ բան կարող եք սովորել:Օգտակար տեղեկությունները դուք յուրացնում եք ակնթարթորեն իսկ անհրաժեշտ հմտություններին էլ զարմանալիորեն արագ եք տիրապետում:Հաջողության կհասնեն նշանի հատկապես այն ներկայացուցիչները,ովքեր ներգրավված են գիտահեն ոլորտներում,գործ են ունենում առավել ժամանակակից տեխնիկայի հետ:Ձեր նախկին մրցակիցները այսօր կարող են դաշնակից դառնալ:Այսօր դուք հակված եք մտովի վերադառնալ անցյալի անձնական խնդիրներին և դա կարող է փչացնել մտերիմների հետ հարաբերությունները:Չարժե ինքնակեղեքման ենթարկվել անցյալում թույլ տված այն սխալների համար,որոնք միևնույն է չես ուղղի

Երկվորյակներ.Նվիրեք օրը ստեղծագործելուն,ազատություն տվեք ձեր երևակայությանը:Գործերի հանդեպ ոչ ստանդարտ մոտեցումը հաջողություն է խոստանում,դրա հետ մեկտեղ էլ դուք կարողանում եք ձեր գաղափարներով հետաքրքրել ազդեցիկ մարդկանց:Միակ բանը որով այսօր չարժե զբաղվել դա կարևոր ֆինանսական հարցերն են,քանի որ այս ոլորտում իրավիճակն այնքան պարզ և միանշանակ չէ,որքան թվում է Հնարավոր են կոնֆլիկտներ մտերիմների հետ:Աշխատեք գլխովի չթաղվել տնային գործերի մեջ,ժամանակ գտեք հանգստի և զվարճությունների համար:Հիշեք,որ դրական լիցքեր պետք են ինչպես ձեզ,այնպես էլ ձեր մտերիմներին

Խեցգետին.Օրվա էմոցիոնալ ֆոնը անբարենպաստ է և դա անդրադառնում է թե գործնական և թե անձնական հարաբերությունների վրա:Դուք անհամբեր և բռնկուն եք չեք հանդուրժում անգամ որևէ մի չնչին ճնշում հաճախ վիճում եք`վիճած լինելու համար:Մարդիկ ովքեր անկեղծ ցանկանում են հաշտ լինել ձեզ հետ ստիպված են ձեզանից հեռու մնալ սակայն անգամ դա թույլ չի տալիս խուսափել վեճերից:Ազդեցիկ մարդկանց հետ ցանկացած շփում ծայրահեղ զգուշավորություն է պահանջում:Մյուս կողմից էլ,ձեր ագրեսիվ կեցվածքը օգնում է ձեզ`առաջ անցնել ձեր հակառակորդներից։Հարմար օր է ինտելեկտուալ աշխատանքի և ստեղծագործ մոտեցումների համար

Առյուծ.Օրվա սկզբին հաջողվում է արդյունավետ աշխատել,դուք հեշտությամբ եք գտնում դաշնակիցների,ինչի հաշվին էլ հաջողության եք հասնում:Ձեր գործնական հոտառությունն անվրեպ է,գործարքները որ դուք կնքում եք ձեզ զգալի եկամուտ են ապահովելու:Կարելի է քննարկել աշխատանքը փոխելուն վերաբերող հարցե փնտրել նոր գործընկերներ:Մի շտապեք ստորագրել կարևոր փաստաթղթեր`դուք դեռ հնարավորություն կունենաք ավելի ձեռնտու պայմանների հասնելու:Օրվա երկրորդ կեսին կծագեն գայթակղություններ,որոնց դիմակայելը շատ դժվար կլինի:Ձեր ցանկությունները բազմաթիվ ու հակասական են և դուք ուժ չեք գտնում դրանց իրականացումը հետաձգելու

Կույս.Այսօր ձեզ չի հաջողվում մնալ նախապես մշակած պլանների շրջանակներում,ինչը ձեզ խիստ նյարդայնացնում է:Դուք շատ գործեր անավարտ եք թողնում,դրա հետ մեկտեղ էլ շատերի ուսերին եք դնում այն գործերը որոնք դուք ավելի լավ կանեիք:Աշխատեք ձեզ վրա ավելորդ ուշադրություն չգրավել,մի խախտեք ավանդույթներն ու ընդունված նորմերը Ձեզ դուր չի գալիս սովորականի պես լինել սակայն այսօր դա անհրաժեշտ է:Հատկապես պետք է զգույշ լինեք բարդ գործիքներով աշխատելիս,լինի դա համակարգիչ կամ մեկ այլ ժամանակակից սարք:Ուղևորություններից ավելի լավ է հրաժարվեք

Կշեռք.Օրն անհաջող է դասավորվում:Դուք անվերջ բախվում եք բարդությունների,դրա հետ մեկտեղ էլ ազդեցիկ հակառակորդներ եք ձեռք բերում:Պաշտպանելով ձեր շահերը դուք շատ կոշտ դիրքորոշում եք բռնում և արդյունքում տուժում են անգամ նրանք,ովքեր ձեզ ամեն ինչում սատարում էին:Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ,կոնֆլիկտներ պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:Ցանկալի է նվազեցնել գործնական ակտիվությունը,հետաձգել փաստաղթերով աշխատելը պայմանագրերի ստորագրումը և գործարքների կնքումը:Անձնական հարաբերություններում էլ ամեն չի որ հարթ է ընթանում

Կարիճ.Գործնական բանակցություները անցնում են ոչ այնպես ինչպես դուք սպասում էիք:Համաձայնագրերը որոնց հետ դուք մեծ հույսեր էիք կապում,չեն կնքվում:Վաղեմի գործընկերների հետ հարաբերությունների խզման վտանգ կա իսկ նորերի որոնումը ձեզանից մեծ ժամանակ կխլի:Ցանկալի չէ հանդիպել պոտենցիալ գործատուների հետ,նոր պաշտոնի անցնել Առաջարկությունները որոնք առաջին հայացքից հետաքրքիր են թվում չեն արդարացնի ձեր սպասումները:Անձնական հարաբերությունների առումով օրն ավելի բարենպաստ է Ընկերները ձգտում են ամեն կերպ բարձրացնել ձեր տրամադրությունը:Օրը հարմար է գնումների իմիջի հետ փորձարարություններ անելու համար

Աղեղնավոր.Օրը խաբուսիկ թեթև է:Այո,այսօր ձեզ մոտ շատ բան է ստացվում սակայն ձեռք բերած հաջողությունները այնքան էլ զգալի չեն:Այսօրվա ընթացքում արվածը հետո պետք կլինի թարմացնել,իսկ ձեռք բերած համաձայնություններն էլ`վերանայել:Մարդիկ,ովքեր այսօր ձեր դաշնակիցներն են շուտով իրենց կդրսորեն ոչ լավագույն կողմերով։Դրությունը փրկում են ձեր դիվանագիտական որակները`դուք հաջողացնում եք պայմանավորվել անգամ նրանց հետ,ովքեր բոլորովին չեն կիսում ձեր տեսակետը:Հնարավոր է ռոմանտիկ հրապույր,հարաբերությունները կզարգանան ոչ այնքան դինամիկ,սակայն ժամանակի հետ լուրջ բնույթ կստանան

Այծեղջյուր.Օրը ծայրահեղ զգուշավորություն է պահանջում դուք կարծես բարակ սառույցի վրայով եք քայլում Հետաձգեք կարևոր գործերը,տեղափոխեք այն հանդիպումները,որոնցից կարող է կախված լինել ձեր պրոֆեսիոնալ ապագան: Հրաժարվեք ցանկացած ռիսկային ձեռնարկումից`մեծ է ծուղակն ընկնելու հավանականությունը Հրապարակային ելույթները անցնում են չափազանց վատ դուք ոչ միայն չեք գտնում նոր համախոհներ ու երկրպագուներ,այլև կորցնում հներին:Այս մռայլ ֆոնի վրա լուսավոր կետ կարող են լինել մտերիմների հետ հարաբերությունները:Հարմար օր է ընկերների շրջապատում հանգստանալու,ռոմանտիկ ժամադրության սիրային խոստովանության համար

Ջրհոս.Օրվա առաջին կեսին հաջողության հասնելու համար անհրաժեշտ է տարանջատել պրոֆեսիոնալ և անձնական հետաքրքրությունները:Չպետք է տրվել էմոցիաներին,քանի որ դրանք միայն խանգարելու են գործին Կարող են բարդանալ կանանց հետ հարաբերությունները,քանի որ վերջիններս ձեզանից շատ բան են պահանջում`չցանկանալով հաշվի նստել իրերի իրական դրվածքի հետ:Չեն բացառվում չպլանավորած ծախսեր չնայած դրանք ձեր գրպանին էական հարված չեն հասցնի:Օրվա երկրորդ կեսը կանցնի շատ ավելի թեթև և բարենպաստ:Դուք հնարավորություն կունենաք լուծել ինչ-որ վաղեմի խնդիրներ,ապագա հաջողությունների հիմքերը դնել

Ձկներ.Այսօր շատ բան ձեր ուզածով չի ստացվում,սակայն դրանում պետք է մեղադրեք միայն ինքներդ ձեզ Դուք ներքաշվում եք ուրիշների կոնֆլիկտների մեջ,իսկ խաղաղասիրության փորձերը դատապարտված են ձախողման:Մարդիկ,ովքեր ժամանակին ձեզ ծառայություն էին մատուցում,փորձում են ձեզ մանիպուլյացիայի ենթարկել,պահանջում են ձեզանից մեծ զոհաբերություններ Պետք է հաստատակամություն դրսևորեք`դուք դեռ հնարավորություն կունենաք պաշտպանել ձեր շահերը:Չնայած անբարենպաստ միտումների ազդեցությանը օրվա ընթացքում ձեզ կհաջողվի բավական օգտակար բան անել ձեզ և ձեր մտերիմների համար

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
ENTERTAINMENT SITE