Ցուլի նշանի տակ ծնվածները համբերատար ու աշխատասեր են, սակայն համառ են ու զուգընկերոջն իրենց սեփականությունն են համարում։Ահա Ցուլերի բնավորության ևս 5 գծեր,որոնց մասին դուք պետք է իմանաք,եթե ուզում եք նրանց հետ հանդիպել կամ արդեն իսկ հարաբերությունների մեջ եք։
Նա չի դադարի վիճել,քանի դեռ դուք չեք հանձնվել Նա սիրում է քննարկումների մեջ մտնել ամեն ինչի ու ոչնչի մասին։Բայց անկախ վեճի առարկայից,Ցուլը միշտ տենչում է ապացուցել իր տեսակետի ճշմարտացի լինելը և միևնույն ժամանակ նրան չի անհանգստացնում՝ճիշտ է նա արդյոք թե՞ոչ։
Նա շատ խանդոտ է Ցուլը հաճախ մտածում է՝բա որ դուք իրենից լավին գտնեք հանկարծ։Նա կարող է խանդել ձեզ պատահական անցորդներին,ովքեր անծանոթ են ձեզ։ Միայն այն ժամանակ,երբ նա իսկապես սկսում է ճանաչել ձեր ընկերներին,նոր ազատվում է խանդի զգացումից ու սեփականատիրոջ զգացողությունից։
Նա հաճախ չի կորցնում համբերությունը,բայց երբ կորցնում է իրեն,ափերից դուրս է գալիս,բռնվեք Այո Ցուլը համբերատար է,բայց հազվադեպ,երբ հունից դուրս է գալիս փոթորիկ է հիշեցնում,որը սրբում է իր առջև ամեն ինչ։Եվ նա չի հանգստանա,մինչև չասի այն ամենը ինչ մտածում է,ու իր բոլոր փաստարկները չներկայացնի ձեզ։
Նա անհավանականորեն անկախ է Ցուլը գերադասում է ապրել ու գործել իր կանոններով սակայն նա զերծ չէ սպոնտան գործողություններից։Նրա ժեստերը հաճելի են ու ռոմանտիկ սակայն ձեզ կարող է նյարդայնացնել ամեն բան պլանավորելու նրա սովորությունը։Ցուլը նաև նախապատվությունը տալիս է խնդիրներն ինքնուրույն լուծելուն,առանց ձեր օգնության։
Նա շատ նվիրված է Բոլոր հարաբերությունների ամենակարևոր բաղկացուցիչը վստահությունն է և եթե Ցուլը որոշել է ձեզ վստահել դա նշանակում է,որ դուք նրա կյանքում բացառիկ մարդ եք։Բայց եթե դուք չարաշահեք նրա վստահությունը ձեր բախտը կբերի,եթե նա որոշի կրկին խոսել ձեզ հետ։Նա ներում է,բայց երբեք չի մոռանում։