Ինչպես հասկանալ որ սերն անցել է։
Խոյ
Եթե Խոյը ցանկանում է միայնակ սովորական բաներ անել ձեր երկուսի համար , ապա ձեր հարաբերությունները դատապարտված են: Նա լի է էներգիայով և միշտ ինչ-որ բանով զբաղված, բայց նախկինում ուզում էր ամեն ինչ միասին անել։ Եթե Խոյը սկսել է ընտրել իր ընկերներին ձեր փոխարեն կամ փորձում է այնպես անել, որ դուք չընկերակցեք իրեն, ուրեմն նրա սիրտն այլևս ձերը չէ:
Ցուլ
Այն, որ Ցուլը դադարել է սիրել ձեզ, վկայում է նրա ինքամփոփությունը։ Նրանից երկար ժամանակ էր պահանջվել, որպեսզի լիովին բացվի ձեզ համար: Եթե այս դուռը նորից սկսի փակվել, ուրեմն սերն այլևս չկա:
Երկվորյակներ
Երկվորյակների անտարբերության մասին խոսում է նրանց ձանձրույթը։ Սա կենդանակերպի ամենահետաքրքրասեր նշաններից մեկն է։ Ամենից շատ սիրո մեջ նրանց դուր է գալիս դրա ծագման գործընթացը, բայց հենց որ սիրահարվում են, Երկվորյակները սկսում են մտածել, որ այլևս չեն կարող ձեզանից նոր բան ստանալ։ Երբ հարաբերությունները դադարում են նմանվել հուզիչ արկածի և սահում են առօրյայի մեջ, այս նշանի տակ ծնվածները հեռանում են:
Խեցգետին
Դուք կարող եք հասկանալ մոտալուտ վախճանը նրանով, որ նրա ընտանիքը սկսել է խուսափել ձեզանից: Խեցգետիններն ամեն ինչ ասում են իրենց ընտանիքներին և միշտ հույսը դնում են նրանց աջակցության և հավանության վրա: Նրանց ընտանիքը նույնիսկ ձեզնից առաջ գիտի, որ ձեր հարաբերություններն ավարտվել են, և այդ պատճառով նրանք փորձում են հանգիստ հեռանալ ձեզանից:
Առյուծ
Առյուծների դեպքում ձեզ պետք է զգուշացնի նրանց հիացմունքի այլ աղբյուրներ փնտրելը: Առյուծները սիրում են լինել ուշադրության կենտրոնում, և սովորաբար դրա հիմնական աղբյուրը դուք եք։ Եթե ձեր զուգընկերն այլ տեղ է փնտրում այդ ուշադրությունը, ուրեմն նա ձեզ այլևս չի սիրում։ Առյուծները սառչում են իրենց հոգու ընկերոջ հանդեպ, եթե իրենց թերագնահատված են զգում:
Կույս
Կույսերի հետ մոտալուտ բաժանման մասին է վկայում ձեր հասցեին նրանց մշտական քննադատությունը։ Կույսերը հակված են շատ կոշտ լինել իրենց նկատմամբ, բայց եթե սերն այլևս չկա, այդ խստությունն ուղղված է ձեզ։ Կշեռքները կփորձեն ձեզ ստիպել զգալ, որ բավականաչափ լավը չեք, երբ իրականում դա այդպես չէ, և նրանք պարզապես ցանկանում են պահպանել վաղուց հանգած կայծը:
Կշեռքներ
Կշեռքների սերը սկսում է մեռնել, երբ նրանք ավելի շատ ազատություն և ժամանակ են ուզում իրենց համար: Որպես կանոն, այս մարդիկ հակված են մշտապես մոտ լինել իրենց զուգընկերոջը։ Նրանք չեն սիրում մենակ մնալ։ Եթե նրանք սկսում են անկախություն պահանջել, ապա նրանց զգացմունքները ձեր հանդեպ մարում են։
Կարիճ
Կարիճի դեպքում դուք պետք է զգուշանաք նրա չափից դուրս ազնվությունից և բաց լինելուց: Նա ձեզ կասի բացարձակապես ամեն ինչ, և ի պատասխան ակնկալում է նույն բացությունը: Կարիճները սովոր չեն թաքցնել իրենց զգացմունքները կամ ձևացնել, որ դեռ սիրում են իրենց զուգընկերոջը, երբ իրականում դա այդպես չէ: Այդպիսի մարդն ուղիղ կասի, թե երբ և ինչու է դադարել սիրել ձեզ։
Աղեղնավոր
Աղեղնավորը պարզապես կդադարի խոսել ձեզ հետ։ Նրան պետք է զվարճալի և անհոգ զուգընկեր, բայց հենց որ իրավիճակը լուրջ շրջադարձ ստանա կամ ինքն իր վրա ճնշում զգա, այս մարդն անմիջապես կփակվի իր մեջ։ Աղեղնավորը կսկսի հեռանալ՝ ավելի ու ավելի կորցնելով կապը ձեզ հետ:
Այծեղջյուր
Այն փաստը, որ Այծեղջյուրն այլևս չի սիրում ձեզ, վկայում է նրա հանկարծակի ուշադրությունը ոչ թե հարաբերությունների, այլ իր կյանքի այլ ոլորտների վրա: Անկախ նրանից, թե դա աշխատանք է, կիրք կամ հոբբի: Նա օր ու գիշեր կաշխատի դրանց վրա՝ դա օգտագործելով որպես բացատրություն իր վարվեցողության համար։
Ջրհոս
Այն, որ Ջրհոսն այլևս չի սիրում ձեզ, վկայում է աստիճանաբար ձեզ իր կյանքից հեռացնելը։ Ջրհոսները անզգայուն արարածներ են, ուստի այս հարցում նրանցից նրբություն մի սպասեք։ Դուք կիմանաք, որ ամեն ինչ ավարտված է, եթե ձեր զուգընկերը դադարի ձեզ հետ ժամանակ անցկացնել և նորություններով կիսվել։ Ջրհոսները չեն քննարկի խնդիրները՝ նախընտրելով ինչ-որ պահի կտրուկ դադարեցնել հարաբերությունները։
Ձուկ
Սառելով զուգընկերոջ նկատմամբ Ձկները պարզապես դադարում են աշխատել հարաբերությունների վրա: Այս նշանի մարդկանց վարքագծից անհետանում են ուշադրության նշանները, լինի դա հայելու վրա թողած սիրային գրություն, ձեր աշխատավայր առաքված ծաղիկներ, թե սիրո պատահական հայտարարություններ։