Երբ պրոբլեմներ են առաջանում,կենդանակերպի տարբեր նշաններ տարբեր կերպ են արձագանքում:Բայց կան տեսանելի նմանություններ բոլորի մոտ,ովքեր ծնվել են որոշակի ժամանակահատվածում Ինչպես են կենդանակերպի նշանները լուծում պրոբլեմները:
Խոյ Խոյը միշտ արժանապատվորեն է դուրս գալիս յուրաքանչյուր իրավիճակից:Նա հպարտ է իրենով և դժվարություններն ինքնուրույն հաղթահարելու իր ընդունակություններով Այս նշանը լուռ վերացնում է իր ճանապարհին հանդիպած յուրաքանչյուր արգելք
Ցուլ Ցուլերի ուժերից ոչինչ վեր չէ: Այս նշանը սիրում է հաղթահարել դժվարություններ,ինչպես նաև՝սիրում է իր հաջողության գաղտնիքներով կիսվել ուրիշների հետ
Երկվորյակներ Երկվորյակները սիրում են օգնություն խնդրել,հատկապես Ցուլերից և Խոյերից:Գիտեն, թե ում վրա կարող են հույս դնել:Միևնույն ժամանակ, այս նշանը սովորաբար երախտապարտ է լինում նրանց ովքեր օգնում են իրեն` խուսափել անհաջողությունից
Խեցգետին Խեցգետինները սիրում են բողոքել և տանջվել,ինչը շրջապատի մոտ նրանց շտապ օգնելու ցանկություն է առաջացնում: Բայց եթե նրանց կողքին օգնող չլինի, Խեցգետինը կարող է ամեն ինչ լուծել իր սեփական ուժերով
Առյուծ Առյուծն օգնություն կխնդրի բոլորից, իսկ հետո հաջողությամբ կլուծի պրոբլեմը:Ուրախությամբ կընդունի կոմպլիմենտներ իր պատվին և երկար ժամանակ կհիշի, թե ինչ խելոք է ինքը:
Կույս Կույսն առանձնանում է յուրաքանչյուր իրավիճակից փորձ ձեռք բերելու ունակությամբ:Լուծելով յուրաքանչյուր հարց այս նշանն ամեն ինչ նկատում է,ճիշտ եզրահանգումներ է կատարում և հպարտանում է իր մտահանգումներով
Կշեռք Կշեռքը սպասում է որ Խոյը կամ Կույսը կօգնեն իրեն: Նրանք ծանրութեթև են անում իրավիճակը անընդհատ ու անընդհատ,վշտանում են ապրումներ են ունենում:Բայց այնուամենայնիվ, չեն հանձնվում:
Կարիճ Կարիճին բարդ է ինչ-որ բանով զարմացնելը:Անտարբերությունը և վստահությունն այն բանում,որ ամեն ինչ հիասքանչ կլինի,ամենալավ զենքն է յուրաքանչյուր անհաջողության դեմ
Աղեղնավոր Աղեղնավորը հարցերը լուծում է հումորով և դա շատ է դուր գալիս մնացած բոլոր նշաններին: Աղեղնավորից շատ բան կարելի է սովորել
Այծեղջյուր Որպեսզի Այծեղջյուրը մտահոգվի ինչ-որ պրոբլեմով ապա դա պետք է իսկապես շատ լուրջ բան լինի: Այս նշանը ամեն ինչ անում է լավագույն ձևով, բայց դեմ չի լինում, եթե իրեն աջակցում են կարեկից մարդիկ
Ջրհոս Ջրհոսը պրոբլեմները լուծում է անհավանական էնտուզիազմով: Հետո պատմում է բոլորին, թե ինքն ինչքան խելոք է, և բոլորը համաձայնում են
Ձկներ Ձկները լուռ խելագարվում են` ամաչելով օգնություն խնդրել: Եթե ցանկանում ես օգնել ինչ-որ մեկին, օգնիր Ձկներին: