Ինչպե՞ս են իրենց դրսևորում կենդանակերպի նշանները վեճի ժամանակ

Յուրաքանչյուր նշան իրեն վեճի ժամանակ յուրովի է պահում։

Խոյ

Ով փորձում է հակառակվել Խոյերին, միշտ պարտություն է կրում։ Խոյերը միշտ հաղթանակած են դուրս գալու վեճից։ Եթե կարողանաք համոզել նրանց, որ ճիշտ չեն ուրեմն հնարավորություն կունենաք հաղթելու։ Բայց դա այդքան էլ հեշտ չէ։

Ցուլ

Համառ են և չենթարկվող։ Ցուլերը հազվադեպ են փոխում իրենց որոշումները և տեսակետները։ Վեճում կարող եք հաղթել Ցուլերին միայն այն դեպքում ,երբ հմտորեն կարողանաք հասկանալ նրանց մտքերն ու հաջորդ քայլը։ԵՒ հետո նրանք հալվում են հաճոյախոսություններից։

Երկվորյակներ

Շատ փոփոխական են վեճերի ժամանակ։ Կարող են հեշտությամբ ընդունել Ձեր փաստարկները, մի քանի րոպե հետո հերքել դրանք։ Նրանց հաղթելու համար պիտի ուղղակի համոզեք, որ Ձեր բերած փաստարկները բավականին ճանաչված են։ Նրանց հայտնիությունը շատ է անհանգստացնում։

Խեցգետին

Նրանց հետ դժվար է վեճի բռնվել ։ Խեցգետինները խուսափում են կոնֆլիկտներից և խնդիրներից։

Առյուծ

Առյուծներին հակառակը համոզելու համար Դուք պետք է քծնեք նրանց։ Թույլ տաք, որ նրանք իրենց մտքերը խելացի համարեն։ Այդ դեպքում նրանք Ձեր կողմը կանցնեն։ Բայց իմացեք, որ Առյուծների մտքերն ավելի լավն են, քան Ձերը։ Նրանք կարող են այդ գաղափարներով պաշտպանել իրենց նախկին դիրքորոշումը ։

Կույս

Կույսերին վեճում հաղթելը ամենահեշտն է։ Ձեզնից պահանջվում է պարզապես համոզել նրան Ձեր ճիշտ լինելը։ Կույսերը գիտեն թե որն է Ձեր սխալը, ուստի իմաստ չեն գտնում վիճելու։ Ձեզ մնում է միայն համոզել որ Դուք իրավացի եք և Կույսերը այլևս չեն շարունակի վեճը։

Կշեռք

Կշեռքների հետ յուրաքանչյուր վեճ վերածվում է բանակցությունների, ուստի խոսք անգամ լինել չի կարող հաղթանակի կամ պարտության մասին։ Կշեռքները միշտ ճիշտ փաստարկներ են գտնում յուրաքանչյուր տեսակետի համար։

Կարիճ

Կարիճները տանել չեն կարողանում անտրամաբանական արգումենտները։Եթե նման արգումենտներով վեճի բռնվեք Կարիճների հետ ուրեմն հաստատ կպարտվեք։ Եթե այս նշանի ներկայացուցիչները տեսնեն որ Դուք բանավիճում եք ըստ արժանվույն, նրանք կզիջեն Ձեզ։

Աղեղնավոր

Այս նշանի մարդկանց համար վեճերը նոր բան սովորելու հնարավորություն են տալիս։ Նրանք միշտ ուրախ են Ձեզ լսել, եթե լավ փաստարկներ ունեք։Եթե վեճը անձնական ընկալումների մասին է, ուրեմն դժվար թե հաղթեք նրանց։Նրանք համառորեն պաշտպանելու են իրենց սեփական տեսակետը։

Այծեղջյուր

Նրանք քիչ կարևոր հարցերի շուրջ հազվադեպ են վիճում։Եթե Դուք արժեքավոր կշռադատումներ չանեք, Այծեղջյուրները Ձեզ պարզապես կդադարեն լսել և ուշադրություն կդարձնեն ավելի կարևոր բաների։

Ջրհոս

Մինչ վեճի բռնվելը այս մարդկանց հետ համոզվեք , որ Դուք հասկացել եք նրանց տեսակետը։ Դուք չեք կարող հաղթել Ջրհոսների զգացմունքների հաշվին, քանի որ նրանք հազվադեպ են ինքնատիրապետումը կորցնում։

Ձկներ

Ձկները նույնպես խուսափում են վեճերից։ Հենց Ձկները զգան որ ինչ որ բան իրենց ճնշում է, միանգամից նահանջում են։ Այս պարագայում նրանց հաղթելը շատ հեշտ է դառնում։

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
INTERESTING NEWS