Մի աղքատ գյուղում մի տղա է ծնվում։Նա անցկացնում է իր օրերը անիմաստ,մեխանիկորեն և միապաղաղ,ինչպես նաև այս մարող գյուղի մնացած բնակիչները չունենալով պատկերացում, թե ինչ պետք է անեն իրենց կյանքում:Եվ մի գեղեցիկ գիշեր նա երազում տեսնում է ծովը:Գյուղի բնակիչներից ոչ մեկը ոչ մի անգամ ծով չի տեսել,այդ պատճառով ոչ ոք չի կարողացել հաստատել,որ աշխարհում նման անծայրածիր ջուր կա:Իսկ երբ պատանին հայտարարում է որ պատրաստվում է իր երազի ծովի որոնումներին գնալ բոլորը նրան խենթ են անվանում։
Բայց նա,անկախ ամեն ինչից,ճանապարհ է անցնում և երկար ճամփորդում,քանի դեռ չի հայտնվում ճանապարհների հատման վայրում Այստեղ նա ընտրեց այն ճանապարհը,որը տանում էր ուղիղ և մի քանի օր անց հասավ այն գյուղ,որի բնակիչները հանգիստ,ապահով կյանք էին վարում։Երբ երիտասարդը նրանց ասաց որ ճամփորդում է ծով գտնելու երազանքով,նրանք սկսեցին համոզել նրան որ նա իզուր ժամանակ է ծախսում և ավելի լավ է մնա այդ գյուղում և ապրի այնքան երջանիկ,որքան բոլորը։Մի քանի տարի երիտասարդը ապրում էր բարգավաճման մեջ։Բայց մի գիշեր նա կրկին երազում տենում է ծովը և հիշում իր չիրականացած երազանքը:
Տղամարդը որոշում է լքել բնակավայրը և նորից ճանապարհ անցնել։Հրաժեշտ տալով բոլորին՝նա վերադառնում է ճամփաների հատման վայր և այս անգամ գնում այլ ուղղությամբ։Նա երկար գնաց,մինչև մեծ քաղաք հասավ։ Նա հիացած էր քաղաքով և որոշեց մնալ այնտեղ:Սովորեց,աշխատեց,զվարճացավ և ժամանակի ընթացքում մոռացավ իր ճանապարհորդության նպատակի մասին։Սակայն մի քանի տարի անց նա կրկին տեսավ ծովը երազի մեջ և մտածեց,որ եթե չիրականացնի իր պատանեկության երազանքը,ապա իզուր կկորցնի կյանքը։Այնպես որ,նա կրկին վերադարձավ ճամփաբաշանին և ընտրեց երրորդ ճանապարհը,որը տարավ նրան անտառ:Այդտեղ նա տեսավ խրճիթ իսկ նրա մոտ ոչ երիտասարդ,բայց գեղեցիկ կին, ով կախում էր լվացած ներքնազգեստը։
Նա առաջարկեց նրան մնալ իր հետ,քանի որ նրա ամուսինը գնացել է պատերազմ և չի վերադարձել։Երիտասարդը համաձայնեց։Տարիներ շարունակ նրանք երջանիկ են ապրեցին,մեծացրին երեխաներին,բայց մի օր մեր հերոսին ով արդեն ծերացել էր,կրկին այցելեց ծովի մասին երազը:Եվ նա թողեց այն ամենը,ինչի հետ կապված էր երկար տարիներ,վերադարձավ նույն տեղը և ճանապարհ ընկավ վերջին մինչ այժմ իրեն անհայտ արահետով,շատ կտրուկ և քարքարոտ ճանապարհով։Նա դժվարությամբ էր գնում և վախենում,որ շուտով ուժասպառ կլինի։
Հայտնվելով մեծ լեռան ստորոտին՝ծերունին որոշեց բարձրանալ նրա վրա՝հույս ունենալով գոնե հեռվից տեսնել ծովը։Մի քանի ժամ անց նա հասավ լեռան գագաթ։Ծերունին տեսավ մի գյուղ որտեղ բնակիչներն ունեցել են բարեկեցիկ կյանք և մեծ քաղաք և մի կնոջ խրճիթ որի հետ շատ երջանիկ տարիներ է անցկացրել։Եվ հեռու հորիզոնում տեսավ կապույտ,անծայրածիր ծովը:Եվ վշտացած ծերունին ափսոսանքի արցունքների միջով նկատեց,որ բոլոր ճանապարհները որոնցով նա քայլում էր տանում էին դեպի ծով,բայց նա նրանցից ոչ մեկը չէր անցել մինչև վերջ:
interesnienovsti.ru